ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Երեւանի քաղաքապետն այցելել է Հայաստանի երիտասարդ կանանց կազմակերպած ցուցահանդես- տոնավաճառ

28/12/2011
news.am
Դեկտեմբեր 03, 2011 | 15:48
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի» Երեւանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպած ցուցահանդես-տոնավաճառ:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տարոն Մարգարյանը շրջել է տոնավաճառում, ծանոթացել վաճառքի համար ցուցադրության ներկայացված ապրանքների տեսականուն, նաեւ գնումներ կատարել:
Երեւանի քաղաքապետի աջակցությամբ կազմակերպված ցուցահանդես-տոնավաճառին մասնակցել են հայաստանյան կին արտադրողներ, տեղական եւ միջազգային կազմակերպություններ, դեսպանություններ:
Միջոցառման նպատակը կանանց մշակութային եւ տնտեսական կյանքի ակտիվացմանը, մարզերում գործազրկության նվազեցմանը եւ հայկական ձեռագործի, կիրառական եւ դեկորատիվ արհեստների զարգացմանն աջակցելն է: Տարոն Մարգարյանը ողջունել է նման միջոցառման կազմակերպումը եւ վստահություն հայտնել , որ այն հիրավի կարդարացնի իր նպատակը, նպաստելով երկրի հասարակական եւ տնտեսական կյանքում կանանց դերի բարձրացմանը:
Տոնավաճառից ստացված հասույթն ուղղվելու է մարզերում արվեստի եւ արհեստների խմբակների ստեղծմանը նպաստելուն: «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի» նախագահ Լիլիթ Ասատրյանը նշել է, որ այդ խմբակներում ձեռք բերելով հմտություններ` կանայք տնտեսապես ավելի կայուն կլինեն:
Նախատոնական օրերին համահունչ` ցուցահանդես-տոնավաճառում ներկայացվել են նաեւ Ամանորի թեմատիկայով ապրանքատեսակներ:

Աղբյուր
Share |

Կարդացեք այս բաժնում