ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Հայ հասարակությունն այսօր տղամարդկանց հասարակություն է

20/02/2012
Lurer.com
2009-ին Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան ՀՀ մարզերում կատարել է հետազոտություն, որի արդյունքներով պարզ է դարձել, որ գրանցված կին ձեռներեցների գերակշիռ մասը ձեռներեցությամբ չի զբաղվում. նրանց փոխարեն դա արել են տղամարդիկ։

«Այսօր կին ձեռներեցը ցանկություն ունի գրանցված լինելուց բացի նաև գործել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԵԿԱ-ի նախագահ Լիլիթ Ասատրյանը՝ հավելելով, որ «հայ հասարակությունն այսօր տղամարդկանց հասարակություն է։ Մեր նպատակն է բարձրացնել կնոջ դերը»։

««Կանանց ձեռներեցության զարգացում ՀՀ-ում» ծրագիրը նպատակ ունի համախմբել կին ձեռներեցներին, այն ներառում է հանդիպումներ, քննարկումներ, կին ձեռներեցների էլեկտրոնային կայքի ստեղծման և գործարկման միջոցառումներ, ուղղորդող, խորհրդատվական ծրագրեր, կին ձեռներեց դեսպանների համակարգի ստեղծում, խրախուսական միջոցառումներ և այլն»,-նշեց Ասատրյանը։

Աղբյուր
Share |

Կարդացեք այս բաժնում