ՀՀ Կին ձեռներեցների ցանց

«Ամեն ինչ կանանց համար»՝ տոնին ընդառաջ

19/03/2012
LadyNews

Կանանց եւ գեղեցկության տոնին ընդառաջ, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան մարտի 4-ին «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպեց «Ամեն ինչ կանանց համար 2012» ցուցահանդես վաճառքը:
«Ցուցահանդեսն ունի երկու նպատակ: Առաջինը` խրախուսել կին արտադրողների և նրանց, ովքեր արտադրում են կանանց համար պիտանի պարագաներ: Երկրորդը՝ նպաստել մեր երկրի մարզերում բնակվող աղջիկների մասնակցությանը տնտեսական և մշակութային կյանքին, որին էլ կուղղվի միջոցառումից ստացված մեր ողջ հանգանակությունը»,- LN-ի հետ զրույցում ասաց ասոցիացիայի նախագահ, միջոցառման կազմակերպիչ Լիլիթ Ասատրյանը:
Ցուցահանդեսին ներկայացված էին կանանց առնչվող ամենատարբեր իրեր՝ արդուզարդ, խնամքի պարագաներ, հագուստ, բուժական և դեկորատիվ կոսմետիկա, մաշկի և մազերի խնամքի միջոցներ, ձեռագործ աշխատանքներ, դեկորատիվ պարագաներ, անգամ գեղանկարներ և սնունդ:

Նյութը եւ լուսանկարները՝ Նելլի Ղարիբյանի
Աղբյուր
Share |

Կարդացեք այս բաժնում