ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Հայաստանի կանայք շատ տաղանդավոր են. Ջոն Հեֆերն

15/10/2012
1in.am
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը ներկայացրել է հերթական տեսաբլոգը, որի թեման եղել է ձեռներեց կանայք:

Դեսպանը պատմել է, որ նա և իր կինը վերջերս այցելել են մի քանի միջոցառումներ, որոնց նպատակը կանանց շրջանակում ձեռներեցության առաջխաղացումն է եղել: Դեսպանը նշել է. «ԱՄՆ-ի դեսպանատունը աշխատում է ակտիվ քաղաքացիական կազմակերպությունների հետ, որոնք ձգտում են մեծացնել կանանց դերակատարումը բիզնեսում, գյուղատնտեսության ոլորտում և շուկայական տնտեսության մեջ: Ոչ մի երկիր չի կարող թուլ տալ, որ երկրի տաղանդների կեսը չօգտագործվի: Իսկ հայ կանայք շատ տաղանդավոր են»:

Հեֆերնի խոսքով, կին ձեռներեցներին նախ անհրաժեշտ է մրցակցություն, որը թույլ կտա զարգացնել փոքր ու միջին բիզնեսը, ՓՄՁ-ները, որոնք աշխատատեղեր ստեղծելու շարժիչ ուժն են հանդիսանում: Երկրորդ՝ անհրաժեշտ է թափանցիկություն. հարկերի և մաքսային վճարումների թափանցիկություն: Եվ երրորդ՝ անհրաժեշտ է անկախ դատական համակարգ:

Դեսպանը նաև հայտնել է, որ իր տիկնոջ հետ մասնակցել է Հայաստանի 10 մարզերում գործող կանանց ֆերմերային խմբերի արտադրած գյուղատնտեսական մթերքների ցուցահանդես-վաճառքին:

Դեսպանը ընդգծել է, որ ԱՄՆ-ի դեսպանատունը ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության հետ միասին (USAID) մշակել են տարածաշրջանում ձեռներեց կանանց աջակցության մի քանի ծրագրեր:
ԱՂԲՅՈՒՐ
Share |

Կարդացեք այս բաժնում