azatutyun.am
«Կանանց ձեռներեցության զարգացում» ծրագրի շրջանակներում այսօր պարգեւատրվեցին կին ձեռներեցները: «Հայաստանի կին ձեռներեց դեսպան» մրցանակաբաշխությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացնում է Հայաստանի Երիտասարդ կանանց ասոցիացիան: Տարբեր ոլորտներում բիզնես գործունեություն ծավալող, ձեռներեց կանանց ցանցում գրանցված 250 կանանցից պատվոգրեր ստացան մոտ 40-ը, որոնց հիմնական մասը մարզերից էին:
Վերա Զաքարյանը «Գյուղի տատիկ» ՍՊԸ-ի հիմնադիրն է: Արագածոտնի մարզի Օշական գյուղում ունի չրերի արտադրամաս:Նա պատմեց, որ չրերի արտադրությամբ է զբաղվում 10 տարուց ավելի: Այսօր Զաքարյանի արտադրամասում չրեր են պատրաստում գյուղի կանայք, արտադրանքն էլ սպառվում է ոչ միայն Հայաստանում, այլեւ արտասահմանում:
Չնայած ձեռքբերումներին` ձեռներեց կինը նշում է, որ գրեթե յուրաքանչյուր օր բախվում են դժվարությունների. -«Այսօր մանր եւ միջին բիզնեսով զբաղվողների հիմնական խնդիրը ֆինանսավորումն է: Բիզնեսը զարգացնելու համար բանկերից հարմար պայմաններով չենք կարողանում վարկեր վերցնել»:
«Կին ձեռներեց դեսպան» կոչմանն արժանացած Էլմիրա Բալասանյանը Գորիսում ստեղծել է «Վազանց» ՍՊԸ-ն: Բալասանյանն ու իր թիմը իրականացնում են վարորդական դասընթացներ:
Թանկարժեք, կիսաթանկարժեք քարերի ներմուծմամբ եւ վերամշակմամբ զբաղվող ընկերության գործադիր տնօրեն Դուստրիկ Մխիթարյանը նշում է, որ ձեռներեցները խոչընդոտների են հանդիպում` անկախ սեռից. - «Այսօր ոլորտում առկա հիմնական խնիրը դա մենաշնորհային դաշտն է: Տնտեսական ոլորտները բաժանված են մեծ կազմակերպությունների միջեւ եւ այնտեղ ներթափանցել շատ դժվար է»:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական ծառայություն գործակալության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանն ասում է, որ ձեռներեց կանանց թիվը Հայաստանում քիչ է, սակայն կա դրական միտում:
ԱՂԲՅՈՒՐ








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն