new.ankyun3.am
Հայաստանի «Երիտասարդ կանանց ասոցիացիան» ախթալեցի կանանց համար հատուկ դասընթացներ է կազմակերպում, որպեսզի նրանք, կենցաղային գործերով զբաղվելուց բացի, հնարավորություն ունենան նաեւ իրենց լուման ներդնել համայնքում տնտեսական կյանքի զարգացման ու ընդհանուր կենսամակարդակի բարելավման համար։
Հուլիսի 6–ին Լոռու մարզի Ախթալա քաղաքում մեկնարկեցին կանանց համար անցկացվող հերթական դասընթացները։ Ամառային արձակուրդի ընթացքում Ախթալայի «Կանանց աջակցության կենտրոնում» նրանք կսովորեն ասեղնագործության, շյուղագործության, հելյունագործության, գորգագործության, գոբելենի ու բատիկայի (նկարչություն մետաքսի վրա) հմտություններ։
Հայաստանի «Երիտասարդ կանանց ասոցիացիայի» նախագահ Լիլիթ Ասատրյանի խոսքով՝ խմբակի անդամների վարպետանալուց հետո նրանց աշխատանքները վաճառքի կհանվեն՝ նպաստելով Ախթալա քաղաքում սոցիալական վիճակի բարելավմանն ու զբոսաշրջության զարգացմանը։
Աղբյուր








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն