PanARMENIAN.Net
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, Օքսֆամը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը և “Save the children” կազմակերպությունը համատեղ իրականացնում են «Աղետների ռիսկերի նվազեցումը Հայաստանում» ծրագիրը:
Այսօր տեղի ունեցավ ծրագրի պաշտոնական բացումը, որն իրականացվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ Կրթության ու գիտության նախարարության հետ համատեղ` Եվրոպական միության ֆինանսավորմամբ:
Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը բացման խոսքում նշեց, որ աղետների ռիսկերի նվազեցումը մեր երկրի համար ազգային անվտանգության խնդիր է և աղետակայուն երկիր ունենալու համար անհրաժեշտ է միասնական քաղաքականություն վարել տարբեր կազմակերպությունների հետ:
Ծրագիրը տարածաշրջանային նախաձեռնություն է, որն իրականացվելու է երեք ուղղություններով. տեղական համայնքների կարողությունների ամրապնդում, խոցելի խմբերի երեխաների իրավունքների և կարիքների արտացոլում աղետների ռիսկերի նվազեցման քաղաքականության մեջ և առաջատար գործակալությունների, պատկան մարմինների հետ համագործակցություն:
“Save the children” ընկերության տնօրեն Իրինա Սաղոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց կազմակերպության դերակատարությունը ծրագրում հատուկ կարիքներ ունեցող երեխաների դպրոցներում, հատուկ խնամքի կենտրոններում, գիշերօթիկ դպրոցներում համապատասխան միջոցառումներ կազմակերպումն ու իրագործումն է. «Երևանից ծրագրին կմասնակցի տասը, իսկ մարզերից տասնմեկ այդպիսի հաստատություն։
Աղբյուր








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն