ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
12 ապրիլ, 2012թ. ք.Երևան
Ս.թ. ապրիլի 12-ին «Կոնգրես» հյուրանոցում (հասցեն` Երևան, Իտալիայի 1) կայացավ www.businesswoman.am կայքի շնորհանդեսը: Կայքը ներկայացնում է «Կին ձեռներեց» ցանցը` ցանցում ներառված կին ձեռներեցներին ու նրանց գործունեությունը, տեղեկացնում է ոլորտի նորությունների, հայտարարությունների մասին, ինչպես նաև հնարավորություն է տալիս վարելու քննարկումներ ու գտնելու գործընկերներ:
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ-ն), հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը և աշխատելով ՀՀ-ում կանանց դերի բարձրացման ուղղությամբ, շարունակում է իրականացնել մի շարք ծրագրեր, որոնք խթանում են կանանց տնտեսական, մշակութային, քաղաքացիական, քաղաքական մասնակցությունը:
Կանանց տնտեսական մասնակցությունը խթանելու նպատակով ՀԵԿԱ-ն անցյալ տարվանից իրականացնում է «Կանանց ձեռներեցության զարգացում ՀՀ-ում» ծրագիրը:
«Կանանց ձեռներեցության զարգացում ՀՀ-ում» ծրագիրն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ:
«Կանանց ձեռներեցության զարգացում ՀՀ-ում» ծրագրի նպատակն է` խթանել կանանց տնտեսական մասնակցությունը ՀՀ-ում Կին ձեռներեցների ցանցի ստեղծման միջոցով, ինչպես նաև ընդգծել կնոջ տնտեսական մասնակցության կարևորությունը ՀՀ համար ու հաստատել ամուր համագործակցություն ՀՀ բոլոր մարզերի ձեռներեց կանանց միջև:
Ծրագիրը նախատեսված է տնտեսության տարբեր տեսակներ և ճյուղեր ներկայացնող կին ձեռներեցների համար:
Ծրագիրը «Կին ձեռներեց» ցանցի շրջանակներում համախմբում է կին ձեռներեցներին ՀՀ բոլոր մարզերից:
«Կանանց ձեռներեցության զարգացում ՀՀ-ում» ծրագրի բաղադրիչներն են.
• Կին ձեռներեց դեսպանների համակարգի ստեղծում
• Քննարկումներ, դասընթացներ, հանդիպումներ
• Խրախուսական միջոցառումներ, մրցույթներ
• Կին ձեռներեցների մենթորական ծրագիր
• www.businesswoman կամ www.womeninentrepreneurship.am - Կին ձեռներեցների ցանցը համացանցում:
www.businesswoman.am կայքի շնորհանդեսին զուգընթաց, հայտարարվեց նաև «Կինը և ձեռներեցությունը» թեմայով լուսանկարչական աշխատանքների մրցույթի մասին:
Մրցույթին ներկայացվող նկարները պետք է արտացոլեն կին ձեռներեցների գործունեությունն ու դերը, նրանց հաջողութուններն ու հիմնախնդիրները հայ իրականության մեջ: Լուսանկարչական աշխատանքների ներկայացման վերջնաժամկետն է 2012թ. մայիսի 10-ը։
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա.
Հասցեն` ՀՀ, ք.Երևան, 0009, Աբովյան 37, բն.9
Հեռ.: (010)/(094)/(096) 58 07 87
Ֆաքս: (+37410) 58 07 87
info@aywa.am
www.aywa.am
www.businesswoman.am կամ www.womeninentrepreneurship.am








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն