ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Ոչ ոք ապահովագրված չէ աղետներից

28/06/2012
mardik.am
Այսօր անկանխատեսելի աղետներից ու վտանգներից ապահովագրված չեն անգամ գերհզոր պետությունները: Պատմության ընթացքում խոշոր աղետները միլիոնավոր մարդկանց կյանք են խլել: Այսօր աշխարհում առկա վտանգավոր 350 աղետներից միայն 10-ն են կրկնվող համարվում: Հայաստանում խոշոր աղետներ են համարվում սողանքները, երկրաշարժերն ու սելավ-հեղեղումները:

Հունիսի 25-ին պաշտոնապես մեկնարկեց «Աղետների ռիսկերի նվազեցումը Հայաստանում» ծրագիրը, որի նպատակն է իրազեկել հանրությանը աղետների վտանգների, դրանց հետևանքներից պաշտպանվելու մասին: Ծրագիրն իրականացվում է Հայկական Կարմիր խաչ, Օքսֆամ, ՄԱԿ մանկական հիմնադրամ և «Save the children» կազմակերպությունների աջակցությամբ: Ծրագրի շրջանակներում կազմակերպությունները համագործակցում են նաև ՀՀ արտակարգ իրավիճակների, կրթության, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունների, ՏԻՄ և մարզային կառույցների հետ:

Համատեղ ջանքերի շնորհիվ այսուհետ դպրոցներում և կրթական այլ համալիրներում կիրականացվեն փորձնական ուսումնական վարժանքներ ու դասընթացներ, որոնց հիման վրա երեխաները կսովորեն ու կծանոթանան, ինչպես պաշտպանվել աղետներից, ինչպիսի վաքագիծ դրսևորել վրա հասած աղետների ժամանակ, դրանցից առաջ և հետո: Նախատեսվում է աղետների առավել հակված շրջաններում ապահովել երեխաների ու դպրոցների կարողությունների զարգացում`հնարավոր աղետներին ավելի լավ նախապատրաստվելու, մեղմելու և արձագանքերլու համար, ինչպես նաև աշխատանք տանել ազգային կրթական համակարգում աղետների ռիսկերի նվազեցման խնդիրների շուրջ:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է դպրոցներին ու այլ կրթօժախներին նախապատրաստել արտակարգ իրավիճակների ու աղետների ժամանակ սերտ համագործակցություն ամրապնդել նաև առաջատար գործակալությունների, պետական մարմինների ու այլ կառույցների հետ:

«Save the children» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Իրինա Սաղոյանի խոսքով` այս ծրագիրը շատ կարևոր է թե´ երեխաների, թե´ պատկան մարմինների համար: «Ծրագիրը լայն է նաև գիտելիքի առումով: Այն իրականացվելու է Հայաստանի 21 հաստատություններում: Մենք ցանկանում ենք շեշտը դնել հատկապես կարիքավոր երեխաների վրա, ովքեր ավելի շատ աջակցության կարիք ունեն»,- հավելեց նա` ընդգծելով, որ համատեղ ուժերով կազմակերպությունները կկարողանան նվազեցնել աղետային ռիսկերը:
Աղբյուր
Share |

Կարդացեք այս բաժնում