ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստի կյանքով

27/10/2012
henaran.am
Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Հայաստանում, Ուկրաինայում, Վրաստանում ֆինանսավորվող ”Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստի կյանքով” ծրագրի նպատակն է նպաստել թանգարանային ոլորտում նորարարական ծրագրերի խրախուսմանը: Այս մասին այսօր ”Հենարան” ակումբում ասուլիսին ասաց Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը:

Ծրագրի շրջանակներում կիրականացվեն համագործակցության զարգացմանն ուղղված դասընթացներ, ստեղծագործական վարպետության դասընթացներ, ինչպես նաեւ դրամաշնորհային մրցույթ հասարակական կազմակերպությունների եւ թանգարանների համատեղ ծրագրերի իրականացման համար: Հասարական կազմակերպության եւ թանգարանի համագործակցության մեկ ծրագիրի իրականացման համար կտրամադրվի 2-10 հազար եվրոյին համարժեք դրամ: Ծրագրի համար ընդհանուր սահմանված է 70 հազար եվրո, որը հավասարապես կբաշխվի երեք երկրների միջեւ:

Նշենք, որ ծրագիրը մեկնարկել է այս տարեսկզբին եւ կավարտվի 2013 թվականի դեկտեմբերին:

ԱՂԲՅՈՒՐ
Share |

Կարդացեք այս բաժնում