ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Հայաստան, Վրաստան, Ուկրաինա…Միասնական ուժերով նոր շունչ հաղորդել մշակութային կյանքին

27/10/2012
panorama.am
Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի միջև թանգարանների զարգացման նոր ծրագիր է մշակվել` «Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով» խորագրով: Այս մասին ասուլիսում հայտարարեց Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը:

Ծրագիրը իրականացվում է Արևելյան գործընկերության ծրագրերի շրջանակներում Հայաստանում, Ուկրաինայում և Վրաստանում և ֆինանսավորովում է Եվրամիության կողմից (70 հազար եվրո), մեկնարկել է այս տարվա սկզբին, կավարտվի 2013-ին:
Ծրագրի հիմնական նպատակն է ավանդական մշակութային ժառանգության վրա հիմնված լավագույն նորարարական մշակութային և ստեղծագործական փորձի խրախուսում; հասարակական կազմակերպությունների, ստեղծագործական միավորումների, ֆորմալ և ոչ ֆորմալ ստեղծագործական խմբերի, առանձին հեղինակների և ուղղորդողների ներգրավում թանգարանների հետ համագործակցության մեջ` վերջիններիս շունչ հաղորդելու, նոր լսարանի ներգրավման և հասարակության առավել լայն շերտերի համար թանգարաններն ավելի բաց ու գրավիչ դարձնելու նպատակով; մշակույթի ոլորտում պետական, ոչ պետական կազմակերպությունների միջև համագործակցության զարգացում:

«Ծրագիրը մեծ ներդրում կունենա հերթական անգամ մշակույթի տարածման, խրախուսման, հատկապես թանգարանները հասարակության լայն շերտերին հասցնելու ուղղությամբ»,- ասաց Լ. Ասատրյանը:

Ուկրաինայի Տոտեմ կազմակերպության նախագահ Ալյոնա Աֆանասևան ասաց, որ թանգարանները պետք է լինեն ոչ միայն հետաքրքիր, այլ նաև գրավիչ, զվարճալի` նորանոր լսարաններ ներգրավելու համար: Ըստ նրա, նոր լսարանի ներգրավման, պատմամշակութային ժառանգությունը վերակենդանացնելու և այն գրավիչ դարձելու համար թանգարանը կարող է համագործակցել ոչ միայն ուսումնական հաստատությունների, այլ նաև ՀԿ-ների, ոչ պետական մշակութային կենտրոնների հետ:

Լ. Ասատրյանը ներկայացրեց ծրագրի բաղադրիչները. համագործակցության զարգացմանն ուղղված անցկացվում են դասընթացներ, ստեղծագործական վարպետության դասընթացներ երեք երկրների թանգարանների աշխատակիցների համար, համագործակցության փոքր դրամաշնորհային մրցույթ հասարակական կազմակերպությունների և թանգարանների համար, այսինքն` կտրամադրվեն դրամաշնորհներ ՀԿ-ների և թանգարանների համատեղ ծրագրերն իրականացնելու համար: Մեկ ծրագրի իրականացման համար կտրամադրվի 2000-10.000 եվրո:

Ծրագրի շրջանակներում նոյեմբերին նախատեսվում է ՀՀ-ում կազմակերպել երկու եռօրյա դասընթաց տեղական ՀԿ-ների, թանգարանների, ստեղծագործական նախաձեռնողական խմբերի, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների համար:
ԱՂԲՅՈՒՐ
Share |

Կարդացեք այս բաժնում