ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Հայաստանում, Վրաստանում եւ Ուկրաինայում իրականացվելու է մշակութային նոր ծրագիր

02/11/2012
yerkirmedia.am
Արեւելյան գործընկերության մշակութային ծրագրերի շրջանակում Մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը եւ "Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա" ՀԿ նախագահ Լիլիթ Ասատրյանը համագործակցության հուշագիր են ստորագրել:
Միջպետական համագործակցության շրջանակում, ըստ այդ փաստաթղթի, կողմերը Հայաստանում, Վրաստանում եւ Ուկրաինայում իրականացնելու են Եվրամիության կողմից ֆինանսավորող "Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով" խորագրով ծրագիրը:
"Ծրագրի նպատակն է խթանել համագործակցությունը հատկապես թանգարանների եւ հասարակական կազմակերպությունների միջեւ",- ասաց "Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի" նախագահ Լիլիթ Ասատրյանը:

ԱՂԲՅՈՒՐ
Share |

Կարդացեք այս բաժնում