armradio.am
Այսօր կայացել է «Գյուղմթերքի արտադրության ոլորտի կին հերոս-2013» մրցանակաբաշխությունը: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ՕՔՍՖԱՄ-ի կողմից: Մրցույթի նպատակն է` խրախուսել ՀՀ-ում գյուղատնտեսության և ֆերմերային տնտեսության ոլորտներում գործունեություն ծավալող և հաջողության հասած ձեռներեց կանանց, որոնց հաջողվել է իրենց գործունեության արդյունքում իրականացնել դրական փոփոխություններ և նպաստել տեղական համայնքների կայուն զարգացմանը։
Գյուղմթերքի արտադրության ոլորտի կին հերոս ծրագրին մասնակցել են կանայք ՀՀ տարբեր մարզերից: Մրցանակաբաշխությունից հետո տեղի է ունեցել գյուղատնտեսության ոլորտի հերոս կանանց մասին պատմող գրքույկի և տեսանյութի, մրցույթի մասնակիցների կողմից ներկայացվող հայկական ավանդական ուտեստների գրքույկի ու ֆոտոցուցահանդեսի ներկայացումը:
ԱՂԲՅՈՒՐ








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն