ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր

02/08/2013
linklinklinklinklinklinklink

Բոլոր լուսանկարները >>

2013թ. օգոստոսի 2-ին Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի, Լոռու մարզպետարանի, Վանաձորի, Ախթալայի, Սպիտակի, Ստեփանավանի, Ալավերդու, Շամլուղի, Տաշիրի և Թումանյանի քաղաքապետարանների, Օձունի, Մեծավանի, Աքորու և Շնողի գյուղապետարանների միջև ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր:
Փոխըմբռնման հուշագիրը ստորագրվեց Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից: Ծրագրի գործընկերներն են CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը:
Ստորագրելով Փոխըմբռնման հուշագիրը` բոլոր կողմերը պաշտոնապես ամրագրեցին համագործակցային հարաբերությունները` ի նպաստ Լոռու մարզում կանանց սոցիալ-տնտեսական մասնակցության խթանման:
«Կանանց սոցիալ-տնտեսական կարողությունների զարգացմանը և նրանց ձեռներեցության խթանմանն ուղղված յուրաքանչյուր ծրագիր կամ ձեռնարկում, անշուշտ, ողջունելի է և ուշադրության ու սատարման արժանի: Իմ՝ Ալավերդու համայնքապետ աշխատելու տարիներին ևս, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի հետ համագործակցությունը ցանկալի արդյունքներ տվեց և, վստահ եմ, որ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նոր ծրագիրը՝ ուղղված Լոռու մարզի կանանց սոցիալ-տնտեսական կարողությունների զարգացմանը, արդյունավետ է լինելու: Ողջունում եմ այս նախաձեռնությունը»,- նշեց ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի նպատակն է` խթանել Լոռու մարզի կանանց սոցիալ-տնտեսական կարողությունների զարգացումը` այսպիսով նպաստելով կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը:
Ծրագրի շրջանակներում մշակվելու են համայնքային զարգացմանը նպաստող տեղական տնտեսական ծրագրեր, կազմակերպվելու են մարզի կանանց շրջանում ձեռներեցությունը խթանող ուսումնական և տեղեկատվական դասընթացներ, քննարկումներ, ինչպես նաև ծրագրի շահառուներին տրամադրվելու է ֆինանսական աջակցություն` ՀՀ Լոռու մարզում համայնքների զարգացմանը նպաստող ձեռնարկատիրական ծրագրերի իրականացման համար:
Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից: Բյուջեն կազմում է 768.357,95 եվրո: Ծրագրի տևողությունն է 3 տարի` 2013թ. մայիսից մինչև 2016թ. մայիսը:

ԶԼՄ-ի անդրադարձը Փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությանը.
Երբ տղամարդիկ ստորագրում են, որ կանայք հզորանան
Տղամարդիկ դեմ չեն, որ կանայք հզորանան
Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի, Լոռու մարզպետարանի և մարզի 12 համայնքների միջև
Երբ տղամարդիկ ստորագրում են, որ կանայք հզորանան / վիդեո
Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի, Լոռու մարզպետարանի և մարզի 12 համայնքների միջև
03.08.13 / Առաջին լրատվական - 21:00
Վասն կանանց կարողությունների զարգացման և արտագաղթի նվազեցման
Ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր
ԿԱՆԱՆՑ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԶՈՐԱՑՈՒՄ... ՄԻԳ ՀՌԸ
Արթուր Նալբանդյան. «Մենք խնդիր ունենք կանանց զբաղվածության հարցը նաև լուծելու»
Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի, Լոռու մարզպետարանի և մարզի 12 համայնքների միջև
Share |

Կարդացեք այս բաժնում