ՀՀ Կին ձեռներեցների ցանց

“Երեք տարվա ընթացքում մենք բացահայտել ենք քսան կին հերոս”/ տեսանյութ

14/10/2013
 
womennet.am
«37 կանանցով միավորվեցինք, սկզբում մեզ թվում էր, թե անհեթեթություն է, որ միայն կանանցով կարող ենք անել, այն գործը, որ հիմա անում ենք,բայց ժամանակը ցույւց տվեց ,որ կարող ենք», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վայոց ձորի մարզի “Հերմոն” գյուղատնտեսական կոոպերացիայի նախագահ Նաիրա Մնացականյանը` ներկայացնելով սպառողական կոոպերատիվների անցած ուղին:

Կոոպերացիանների նախագահները նշում են ,որ ՕՔՍՖԱՄ-ը շատ կանանց է օգնել,կարելի է ասել լիդերների է բացահայտել:

«Մենք այսօր ունենք աշխատանք,կարողանում ենք տարբեր մշակաբույսեր աճեցել, հիմնել ենք ջերմոցային տնտեսություններ,չորանոցներ ու ուզում ենք մեր փոքրիկ համայքներում զարգացնենք ջերմոցային կուլտուրաներ,ու մեր գյուղը սարքենք փոքրիկ Շվեցարիա»,- ասում է Վայոց Ձորի մարզի ՙԳոմք համայնքի կոոպերացիայի նախագահ Նունե Ավագյանը,հավելելով ,որ աշխատանքի շնորհիվ շատերը մոռանում են հայրենիքը լքելու մասին:

Կոոպերատիվ տնտեսության մեջ որոշակի հաջողություններ գրանցած կանայք հավաստում են, որ ՕՔՍՖԱՄ-ի միջոցով իրենք ստանում են՝ որոշակի քանակությամբ վարկ, որի օգնությամբ էլ սկսել են գյուղմթերքի արտադրության ծրագիր:

Կոոպերատիվի ղեկավարները նշեցին նաև, որ սկսել են աճեցնել տարբեր տեսակի լոլիկներ, մինչդեռ նախկինում միայն մի ավանդական տեսակի լոլիկ էին աճեցնում. «Այս տեսակն էլ մեր տեղանքում թթու էր լինում: Իսկ հիմա մենք մշակում ենք այնպիսի տեսակներ, որոնք և որակով, և արդյունավետությամբ ավելի բարձր են, ինչպես նաև ավելի ցրտադիմացկուն են»:

Նկատենք, ՕՔՍՖԱՄ-ը, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի աջակցությամբ, իր ծրագրերի իրականացման համար ընտրում է առավել աղքատ, սահմանամերձ գյուղերը, նաև փախստականներով բնակեցված համայնքները: Ի դեպ ՕՔՍՖԱՄ-ը և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան արդեն երեք տարի է մրցույթների միջոցով ներկայացնում է գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոսին: Այս տարի մրցույթը անցկացվել է Վայոց ձորի և Տավուշի մարզերի գյուղատնտեսական կոոպերատիվների շրջանակներում:

Հայստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը տեղեկացրեց, որ այս տարվա մրցույթի արդյունքները կամփոփվեն վաղը,Սիրահարների այգում:

«Այս մրցույթի և ծրագրի միջոցով փորձում ենք բարձրացնել կնոջ դերը գյուղատնտեսական ոլորտում: Երեք տարվա ընթացքում մենք բացահայտել ենք քսան կին հերոս, ովքեր իրենց կարևոր գործունեությամբ նպաստել են համայնքի գյուղատնտեսության զարգացմանը: Ու նրանք խրախուսանքի կարիք ունեն»,-ասաց Լիլիթ Ասատրյանը:

Արմինե Գևորգյան

ԱՂԲՅՈՒՐ
Share |

Կարդացեք այս բաժնում