eunewsletter.am
Նոյեմբերի 23-ին ՀՀ Լոռվա մարզի Սանահին գյուղի Միկոյան եղբայրների թանգարանում ամփոփվեցին տասնօրյա ստեղծագործական աշխատաժողովի արդյունքները:
Աշխատաժողովը կազմակերպվել էր ԵՄ կողմից ֆինանսավորվող «Մշակույթի նոր շունչ» ծրագրի ծրջանակներում` «Հայաստանի Երիտասարդ կանանց ասոցիացիայի» և Ուկրաինայի «Տոտեմ» կազմակերպության համագործակցությամբ:
Կազմակերպված աշխատաժողովին մասնակցել է Հայաստանի, Ուկրաինայի և Վրաստանի 18-30 տարեկան, մասնագիտությամբ դիզայներ, լուսանկարիչ, ճարտարապետ ու նկարիչ 20 երիտասարդ: Նրանք 10 օր ապրելով Սանահինում` ուսումնասիրել են Միկոյան եղբայրների պատմությունը, ծանոթացել թանգարանի խոցելի կողմերին և ներկայացրել նորարարական առաջարկներ` թանգարանում բարեփոխումներ կատարելու համար:
Առաջարկները տարբեր էին և բավականին ուշագրավ. ստեղծել ուսումնական կենտրոն, այն վերածել թանգարան-ռեստորանի, որի ճաշացանկում ընդգրկված կլինեն Արտեմ Միկոյանի անվան հետ կապված մթերքները, թանգարանի մի մասը վերածել ավիակոնստրուկցիայի թանգարանի, հարակից տարածքում կազմակերպել օդապարուկների փառատոն և այլն:
«Միկոյան եղբայրների թանգարանը Հայաստանի ամենաստատիկ թանգարաններից մեկն է, այն ինչ ամբողջ աշխարհում թանգարանները դառնում են ավելի ինտերակտիվ, կրթական ու գրավիչ` տարբեր տարիքի այցելուների համար»,- ասել է «Երիտասարդ Կանանց Ասոցիացիայի» նախագահ Լիլիթ Ասատրյանը` հույս հայտնելով, որ երիտասարդների կողմից առաջարկված գաղափարները կհետաքրքրեն գործարարներին, ովքեր ցանկություն կհայտնեն տեղում կազմակերպել մասնավոր բիզնես` այդպիսով նպաստելով թե´ թանգարանի, թե´ համայնքի զարգացմանը:
Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը նույնպես ակնկալում է, որ աշխատաժողովը դրականորեն կազդի թանգարանի և Սանահին գյուղի հետագա զարգացման վրա. «Համոզված եմ, որ այս միջոցառման արդյունքում թանգարանը նոր շունչ ու նոր որակ կստանա, ինչի հետևանքով հնարավոր կլինի ապահովել ինքնաֆինանսավորումը», – հույս հայտնեց նա:
31 տարվա պատմություն ունեցող թանգարանի համար նման միջոցառումը մեծ իրադարձություն էր, այս մասին խոսել է Միկոյան եղբայրների թանգարանի տնօրեն Հայկանուշ Աղբալյանը և ոգևորությամբ հավելել. «Ցանկացած նորամուծություն ինձ համար ընդունելի է, և ինչքան շուտ, այնքան լավ»:
Ալավերդու քաղաքապետարանի Աշխատակազմի գլխավոր մասնագետ Սիլվա Դավթյանը քաղաքապատի անունից խոստացավ, որ որոշ գաղափարներ կքննարկվեն և կփորձեն կյանքի կոչել:
ԵՄ կողմից ֆինանսավորվող «Մշակույթի նոր շունչ» ծրագիրը մեկնարկել է
2012 թվականի սկզբին: Նպատակն է` լավագույն փորձի փոխանակման միջոցով նպաստել 3 մասնակից երկրների` Հայաստանի, Ուկրաինայի և Վրաստանի մշակույթի ու պատմական ժառանգության առաջխաղացմանը երիտասարդների միջոցով, և նոր շունչ հաղորդել թանգարաններին` այն դարձնելով հանրության համար առավել գրավիչ:
ԱՂԲՅՈՒՐ








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն