ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Ձեռներեց կանանց աշխատանքների ցուցահանդեսը Գյումրիում

17/12/2013
galatv.am
Ինչպիսին է կանանց ներուժը տարբեր ոլորտներում, ինչպես են նրանք իրենց դրսեւորում հատկապես ձեռնարկատիրական ոլորտում: Ամանորին ընդառաջ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան Գյումրիում կազմակերպել էր ցուցահանդես-վաճառք, որի շրջանակներում ցուցադրվել են կին ձեռնարկատերերի ձեռագործ աշխատանքները: Մասնակիցները հանրապետության տարբեր շրջաններից էին: Քաղաքի բնակիչները մեծ ակտիվություն են ցուցաբերել ու տեղում ոչ միայն ծանոթացել են ներկայացված ապրանքատեսակներին, այլեւ գնումներ են կատարել: Ըստ ցուցահանդեսի կազմակեպիչների՝ Շիրակի մարզի կին ձեռնարկատերերն այս անգամ էլ աչքի են ընկել իրենց յուրօրինակ ձեռագործ աշխատանքներով:

ԱՂԲՅՈՒՐ

Share |

Կարդացեք այս բաժնում