ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Փոխշահավետ առաջարկ ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամներին

26/02/2014
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) գրասենյակում կայացավ ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամների հերթական հանդիպումը: Հանդիպման նպատակն էր` քննարկել ցանցի առաջիկա գործողությունների նախնական պլանը, ինչպես նաև փոխանակվել տեղեկատվությամբ և առաջարկներով: Գործողությունների նախնական պլանի քննարկման շրջանակներում անդրադարձ կատարվեց մասնավորապես ներգնա և արտագնա ճանաչողական այցերի կազմակերպմանը, մասնակիցների կողմից հնչեցին ցանցի հզորացմանն ու ակտիվացմանն ուղղված կարծիքներ և առաջարկություններ:
Հանդիպման հյուրերն էին ՀԵԿԱ-ի գործընկեր Հայէկոնոմբանկի ներկայացուցիչները, ովքեր ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամներին ներկայացրեցին իրենց որոշ ծառայությունների փաթեթներ, ինչպես նաև հանդես եկան ՀԵԿԱ-ի և ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամների համար փոխշահավետ առաջարկով:
Share |

Կարդացեք այս բաժնում