aravot.am
Նրանք այսուհետ կյանքի կկոչեն իրենց բիզնես ծրագրերը:
Այսօր Վանաձորում լոռեցի ութ կին իրենց բիզնես ծրագիրն իրականացնելու համար դրամաշնորհներ ստացան Եվրամիության կողմից: Դրամաշնորհները տրամադրվեցին ՀՀ Լոռու մարզում կանանց միջոցով համայնքների զարգացմանը նպաստող ձեռնարկատիրական ծրագրերի իրականացման համար: Շնողի և Ախթալայի համախմբերի համայնքների (Շնող, Թեղուտ, Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում և Ճոճկան) ընտրված բիզնես ծրագրերին դրամաշնորհների հանձնման արարողությունն իրականություն դարձավ «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության շնորհիվ` «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը ֆինանսավորում է Եվրամիությունը:
«Ծրագիրը հաջողությամբ անցել է հաջորդ մակարդակի, որը հստակ է և իրականանալի: Դրամաշնորհների միջոցով, որոնք ծրագրի շրջանակներում հանձնվեցին շահառուներին, մի կողմից, ապահովում է կանանց տնտեսական կայունությունը, և որպես Տեղական Տնտեսական Զարգացման ծրագրի արդյունք, կնպաստեն համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը, մյուս կողմից, խթանում են կանանց կարողությունների զարգացմանը»-, նշեց ՀԵԿԱ-ի նախագահ Լիլիթ Ասատրյանը:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը եւս ողջունեց ծրագիրը` նկատելով, որ այն կնվազեցնի մարզից արտագաղթողների և արտագնա աշխատանքի մեկնողների թիվը: «Համոզված եմ, որ այս երկու տարիների ընթացքում մենք միասնական ծրագիրը պետք է ավարտին հասցնենք: Ինչպես գիտենք, գաղտնիք չէ` Լոռու մարզում մեծ է նաև արտագնա աշխատանքի տոկոսը, մեծ է նաև արտագաղթի տոկոսը, և ես համոզված եմ նաև, որ ծրագիրը նպաստելու է, որպեսզի արտագնա աշխատանքի մեկնողների թիվը նվազի, ինչպես նաև այն ընտանիքների, որոնք արտագաղթում են»,-եզրափակեց Լոռու մարզպետը:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
ԱՂԲՅՈՒՐ








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն