ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Ախթալայում ՀՀ վարչապետին ներկայացվեց ՀԵԿԱ-ի գործունեությունը

06/08/2014
 
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Լոռու մարզ կատարած հերթական աշխատանքային այցի շրջանակներում, այցելեց նաև Ախթալա քաղաք, որտեղ վարչապետը շրջայց կատարեց Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում, ներկա գտնվեց համայնքի հիմնանորոգված մանկապարտեզի և մանկական խաղահրապարակի բացմանը: Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ծանոթացավ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) գործունեությանը, մասնավորապես Լոռու մարզում իրականացվող ծրագրերին և առաջիկա նախաձեռնություններին:
Օրվա ավարտին տեղի ունեցավ Ախթալայում ՀԵԿԱ-ի աջակցությամբ հիմնված տիկնիկային թատրոնի հերթական` «Կարմիր գլխարկ» ներկայացումը: Տիկնիկային թատրոն սոցիալական ձեռնարկությունն այն 6 ձեռնարկատիրական ծրագրերից մեկն է, որը «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում 2014թ. ապրիլին ՀԵԿԱ-ի կողմից արժանացավ ֆինանսական աջակցության` դրամաշնորհի: «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից` Եվրամիության ֆինանսավորմամբ:
Share |

Կարդացեք այս բաժնում