Women Entrepreneurs Network in Armenia

Կայացավ կին ձեռներեցների հերթական եռօրյա սեմինարը Ծաղկաձորում

04/09/2012
linklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklink

View all photos >>

Օգոստոսի 29-31-ը Ծաղկաձորում «Կանանց ձեռներեցության զարգացում ՀՀ-ում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ սեմինար, որի նպատակն էր` զարգացնել ՀՀ կին ձեռներեցների ցանցը: Սեմինարի խնդիրներն էին.

• կապեր հաստատել և համագործակցության նոր եզրեր գծագրել ՀՀ տարբեր մարզերում բնակվող և գործունեություն ծավալող կին ձեռներեցների միջև,
• ստեղծել նոր համագործակցության համար բարենպաստ մթնոլորտ,
• քննարկել կին ձեռներեցների ցանցի հետագա քայլերն ու առաջիկա միջոցառումները,
• մասնակիցներին տրամադրել որոշակի գիտելիքներ ու տեղեկատվություն ոլորտի վերաբերյալ

Սեմինարի մասնակից կին ձեռներեցները ներկայացնում էին ՀՀ բոլոր մարզերը, գործունեության տարբեր ոլորտներ` արտադրություն, գյուղատնտեսություն, սպասարկում և ծառայությունների մատուցում, ինչպես նաև սոցիալական ձեռներեցություն:
Սեմինարի շրջանակներում, մի շարք միջոցառումների թվում, տեղի ունեցավ նաև մասնակիցների գործունեության ոլորտն ու արտադրանքը ներկայացնող ցուցահանդես, որին հետևեց քննարկում ոլորտում գործունեություն իրականացնող կառույցների ներկայացուցիչների հետ: Նրանց թվում էին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի Կոտայքի մարզային մասնաճյուղի տնօրեն Գայանե Արզումանյանը, EDMC-ի գործող տնօրեն Գայանե Դալլաքյանը, CEED-ի ներկայացուցիչ Գոհար Ղաբուզյանը, SEAF-ի ներկայացուցիչ Անի Վարդանյանը և Եվրասիա համագործակցության հիմնադրամի ներկայացուցիչ Իրինա Փահլևանյանը, ովքեր ներկայացրեցին իրենց կառույցների գործունեությունը և պատասխանեցին սեմինարի մասնակիցների հարցերին:
Սեմինարի շրջանակներում տեղի ունեցավ նաև հանդիպում հարկային օրենսդրության ոլորտի մասնագետի հետ, ով ներկայացրեց համապատասխան հարկային օրենսդրությունը և պատասխանեց սեմինարի մասնակիցների հարցերին:

Սեմինարը կազմակերպվել էր «Կանանց ձեռներեցության զարգացում ՀՀ-ում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացնում է ՀԵԿԱ-ն (Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան)` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ:

«Կանանց ձեռներեցության զարգացում ՀՀ-ում» ծրագրի նպատակն է` խթանել կանանց տնտեսական մասնակցությունը ՀՀ-ում Կին ձեռներեցների ցանցի ստեղծման միջոցով, ինչպես նաև ընդգծել կնոջ տնտեսական մասնակցության կարևորությունը ՀՀ համար ու հաստատել ամուր համագործակցություն ՀՀ բոլոր մարզերի ձեռներեց կանանց միջև:
Share |

Read in this section