Սեպտեմբերի 23-ին «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ բարեգործական ցուցահանդես վաճառք` նվիրված ՀՀ անկախության օրվան:
Ցուցահանդես վաճառքին իրենց արտադրանքներով (կերամիկա, ձեռագործ աշխատանքներ, զարդեր, դեկորատիվ պարագաներ, նկարներ և այլն) մասնակցեցին ինչպես անհատներ, այնպես էլ կազմակերպություններ, այդ թվում` ՀՀ կին ձեռներեցների ցանցի անդամները:
Միջոցառման հասույթը կտրամադրվի ՀՀ մարզերում կանանց տնտեսական և մշակութային մասնակցության խթանման նպատակով իրագործվող ծրագրերին:
Բարեգործական ցուցահանդես վաճառքն իրականացվեց «Կանանց ձեռներեցության զարգացում ՀՀ-ում» ծրագրի շրջանակներում: «Կանանց ձեռներեցության զարգացում ՀՀ-ում» ծրագիրն իրականացվում է 2011թ.-ից ի վեր Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ: Ծրագրի նպատակն է` խթանել կանանց տնտեսական մասնակցությունը ՀՀ-ում Կին ձեռներեցների ցանցի ստեղծման միջոցով, ինչպես նաև ընդգծել կնոջ տնտեսական մասնակցության կարևորությունը ՀՀ համար ու հաստատել ամուր համագործակցություն ՀՀ բոլոր մարզերի ձեռներեց կանանց միջև:








Our country is developing towards establishment of civil society and democracy. It is a challenging goal, and in these arduous conditions the role of women in Armenia as well as anywhere is crucial...

AYWA In Reality
AYWA Women Entrepreneurs
Children Playground of AYWA
AYWA: Center of Hope