ՀՀ Կին ձեռներեցների ցանց

ՀԵԿԱ-ն` Եվրոպայի օրվան նվիրված միջոցառման մասնակից

08/06/2016
linklink

Բոլոր լուսանկարները >>

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) մասնակցեց Երևանում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը` տեղեկատվական ցուցահանդեսին:
Միջոցառման ընթացքում այցելուներին ներկայացվեցին Հայաստանում ԵՄ օժանդակությամբ իրականացվող 41 ծրագրեր` երիտասարդության և կրթության, աղքատության նվազեցման, առևտրի, մշակույթի, բնապահպանության, բիզնեսի, սոցիալ-տնտեսական բարեփոխումների և այլ ոլորտներից:
ՀԵԿԱ-ի կողմից ներկայացվեցին Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացված «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի արդյունքերը:
Ծրագրում (2013-2016թթ.) ներառված էր Լոռու մարզի 55 համայնք՝ ներգրավելով ավելի քան 1000 մասնակից՝ և՛ կանայք, և՛ տղամարդիկ:
Ծրագրի շնորհիվ 38 բիզնես ծրագիր ստացել է դրամաշնորհ (ծրագրով նախատեսված 20-ի փոխարեն) 16 համայնքների ընդգրկմամբ
(Վանաձոր, Տաշիր, Ստեփանավան, Սպիտակ, Արևաշող, Շիրակամուտ, Հարթագյուղ, Ջրաշեն, Օձուն, Ալավերդի, Քարինջ, Ախթալա, Շամլուղ, Շնող, Հաղպատ): 38 բիզնես ծրագրերից 30-ը սկսնակ ձեռնարկություններ են:
Դրամաշնորհներ տրամադրվել են գյուղատնտեսության, առողջապահության, արտադրության, տուրիզմի, մշակույթի ոլորտներում գործունեություն ծավալող ձեռնարկություններին:
Տաղավարում ներկայացված էր նաև ծրագրի շահառուների արտադրանքների մի մասը՝ կիսաֆաբրիկատների, մեղրամոմից մոմերի և արծաթյա զարդերի արտադրությունը:


2013թ. մայիսից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության կողմից Լոռու մարզում իրականացվում էր «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը: Ծրագրի գործընկերներն էին CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 768.357,95Եվրո, որից 614.686,36 Եվրոն ֆինանսավորվում է Եվրամիության կողմից: Ծրագրի տևողությունը 3 տարի էր` 2013թ. մայիսից մինչև 2016թ. ապրիլ:
Share |

Կարդացեք այս բաժնում