ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Ախթալայում հիմնած կարի արտադրամասում ՀԵԿԱ-ն հյուրընկալեց պատվավոր հյուրերի

02/05/2009
     
Ապրիլի 30-ին Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան Ախթալայում հիմնած կարի արտադրամասում հյուրընկալեց պատվավոր հյուրերի:

Առավոտյան ՀԵԿԱ-ի "ՀայԿար" արտադրամաս ժամանեց ՌԴ-ում Կանադայի դեսպանության ծրագրերի ավագ մասնագետ Իրինա Գրիշանովան:

Կեսօրից հետո ՀԵԿԱ-ի "ՀայԿար" արտադրամասը հյուրընկալեց նաև ՀԵԿԱ-ի մեկ այլ` "Կրթության հասանելիությունը պարտադիր է սահմանափակ հնարավորություններով երեխաների համար" ծրագրի շրջանակներում Ախթալա ժամանած ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին և դեսպանության Ծրագրերի և քաղաքական գծով պատասխանատու Նաիրա Սուլթանյանին:

Հյուրերը հետևեցին արտադրական գործընթացին և հաջողություններ մաղթեցին դրանում ընդգրկված կանանց ու աղջիկներին:

ՀԵԿԱ-ի "ՀայԿար" արտադրամասը հիմնվել է ս.թ. ապրիլին` Կանադայի միջազգային զարգացման գործակալության (CIDA) Ֆինանսական և Կանադայի գործադիր ծառայությունների կազմակերպության (CESO) տեխնիկական աջակցությամբ:
Share |

Կարդացեք այս բաժնում