Ս.թ. հուլիսի 30–ին Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցիացիան իր շուրջ 20 կամավորներով հերթական անգամ մասնակցեց "Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի" ծրագրերից մեկին` Արմավիրի մարզի Հայթաղ համայնքի Մարտիրոսյանների ընտանիքի կառուցման աշխատանքներին:
ՀԵԿԱ-ի նախաձեռնությանը միացավ նաև բռնցքամարտի աշխարհի չեմպիոնուհի Սյուզի Կենտիկյանը, ով այս անգամ իր բազկի ուժը ներդրեց Հայրենիքում տնազուրկ ընտանիքներից մեկին օգնության ձեռք մեկնելու գործում:
Առաջին անգամ չէ, որ Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցիացիան միանում է տնազուրկ ընտանիքներին իր կամավորական ներդրումով քաջալերելու, ինչպես նաև այլոց օրինակ ծառայելու համար:
Շինարար կամավորների շարքում էին ՀԵԿԱ-ի անդամներ, կամավորներ, համակիրներ:
"Մենք հզոր ենք, քանի որ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի փափկասուն տիկնայք կամավորում են մեզ հետ` ծրագրից ծրագիր իրենց լուման ներդնելով մեր ընտանիքների բարօրության համար: Առավել ևս հզորանում ենք, երբ այսպիսի աշխարհահռչակ մարզիկներ, ինչպիսին Սյուզի Կետնիկյանն է, կանգնում են մեր կողքին և աշխատում կարիքավոր ընտանիքի համար: Հզոր ենք և իհարկե երախտապարտ նրանց, քանի որ հայրենիքը շենացնելու գործում, մեր զավակների բազկի ուժը անօթևան երեխաներին տնավորելու համար անգնահատելի է□,- ասում է Աշոտ Եղիազարյանը` Հայաստանում "Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի" նախագահը, - "Վստահ եմ, որ նրանց հետ մենք կհաղթենք տնազրկության դեմ մենամարտում":
Մարտիրոսյանների ընտանիքը տուն կառուցելու հնարավորություն ստացել էր դեռևս տարիներ առաջ` ստանալով հողակտոր, սակայն շինարարական աշխատանքները սկսել և միանգամից ավարտին հասցնել փականագործի աշխատավարձով գրեթե անհնար է: Ընտանիքի հայրը միայն կարողացել էր պատերը կանգնեցնել և դեռ չգիտեր, թե քանի տարի կպահանջվեր սեփական տուն ունենալու երազանքն իրականացնելու համար:
"Երբ իմացանք, որ ընտրվել ենք որպես Հայաստանում "Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի" շահառու ընտանիք և շուտով մեր տունն էլ կառուցված կլինի, անսահման երջանկություն ապրեցինք, իսկ, երբ նման մարդիկ սկսեցին մեզ օգնության ձեռք մեկնել շինարարական աշխատանքների ընթացքում` մենք ասես վերածնունդ ապրեցինք: Անչափ շնորհակալ ենք բոլորից….",- ասում է Սարգիսը:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն