ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Բարեգործական ցուցահանդես վաճառք՝ նվիրված կանանց մեկամսյակին

29/01/2010
Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցիացիան կանանց մեկամսյակին նվիրված կազմակերպում է բարեգործական ցուցահանդես վաճառք:
Ցուցահանդեսին իրենց արտադրանքներով (կերամիկա, ձեռագործ աշխատանքներ, զարդեր, դեկորատիվ պարագաներ,նկարներ և այլն) կարող են մասնակցել կազմակերպություններ և անհատներ:
Բարեգործական ցուցահանդես վաճառքը տեղի կունենա ս.թ. մարտի 6-ին, Մարիոթ Արմենիա հյուրանոցի
"Տիգրան Մեծ" սրահում
:
Միջոցառումը լի է անակնկալներով, և այն կվերածվի իսկական տոնի Ձեզ համար:

Ցուցահանդես վաճառքին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:

Սեղանների գրանցման և Ձեր արտադրանքը ներկայացնելու համար զանգահարեք ՀԵԿԱ գրասենյակ կամ գրեք մեր էլ. հասցեին:

Շտապե'ք, տեղերը սահմանափակ են:
Հեռախոս` 580787
Էլ.հասցե` :
Share |

Կարդացեք այս բաժնում