Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը և Համաշխարհային հայկական կոնգրեսը հայտարարում են համահայկական ամենամյա մրցույթ` «Հայապահպանության գործում ունեցած նշանակալից ավանդի համար»:
Մրցույթի նպատակն է խրախուսել Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման ու զարգացման հարցում կազմակերպությունների, տարբեր խմբերի, առանձին անհատների ունեցած ներդրումը, հավուր պատշաճի գնահատել և արժևորել այս ուղղությամբ հայկական համայնքների գործունեությունը:
2010թ. մրցանակաբաշխության շրջանակներում սահմանված "Լավագույն հայկական կրթօջախ" մրցույթին կարող են մասնակցել Սփյուռքում գործող հայկական կրթօջախները` ամենօրյա, մեկօրյա /կիրակնօրյա/ դպրոց, վարժարան, որոնք բավարարում են հետևյալ չափանիշներին`
• Գրանցված է՝ որպես դպրոց /վար¬ժարան/ կամ գործում է՝ որպես մասնագիտացված կրթական հաստատութ¬յուն՝ տեղի հայկական կազմակերպությանը կամ եկեղեցական կառույցին կից:
• Գործում է առնվազն հինգ տարի:
• Կրթօջախում դասավանդվում են առնվազն հետևյալ հայագիտական առարկաները` հայոց լեզու (արևմտահայերեն և/կամ արևելահայերեն), հայոց պատմություն, և/կամ հայ եկեղեցու և մշակույթի պատմություն:
Մրցույթին մասնակցել ցանկացող կրթօջախները մասնակցության հայտերը լրացնում և ներկայացնում են մրցութային հանձնաժողովին հետևյալ հասցեներով կամ էլ.փոստով`
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն` Հայաստանի Հանրապետություն, Երևան, Վազգեն Սարգսյան 26/1
Էլ. հասցե`
;
;
; կայքեր` www.mindiaspora.am; www.spyurq.am;
հեռախոս՝ (+37410) 58 56 01 (1-17)
Պատասխանատու՝ Ս. Համբարյան
Համաշխարհային հայկական կոնգրես` Հայաստանի Հանրապետություն, Երևան, Տերյան 69, 4-րդ հարկ
Էլ. հասցե`
կայք` www.armcongress.am
հեռախոս՝ (+37410) 51 04 49
Պատասխանատու՝ Ս. Անտինյան
Կրթօջախներն իրենց հայտերը կարող են ուղարկել նաև տվյալ երկրի /երկրամասի, շրջանի/ համապատասխան համայնքային /համահայկական/ կազմակերպության կամ եկեղեցու թեմական խորհրդի միջոցով` ստանալով նրա երաշխավորությունը:
Հայտի ձևերը տեղադրված են ՀՀ սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի կայքերում (տես` ստորև «ներբեռնել» կոճակը), ինչպես նաև "Կրթական համալիր էջ" պորտալում` www.armedu.am:
Դիմելու վերջնաժամկետը 2010 թ. մարտի 30-ն է։
Հայտերի ընդունումը կսկսվի մրցույթի հայտարարման օրվանից և կշարունակվի մինչև մարտի 30-ը։ Փոստով առաքված հայտերն ընդունելիս որպես հիմք կընդունվի առաքման օրվա վերաբերյալ փոստային նշումը։
Լավագույն հայկական կրթօջախ անվանակարգում սահմանվել են հետևյալ մրցանակները.
• Լավագույն ամենօրյա դպրոց – 3 գլխավոր մրցանակ, խրախուսական մրցանակներ
• Լավագույն մեկօրյա /կիրակնօրյա/ դպրոց – 3 գլխավոր մրցանակ, խրախուսական մրցանակներ
Մրցույթի կազմակերպումը և անցկացումը
Մրցույթն անցկացվելու է Մրցույթի կազմակերպման և անցկացման կարգին համապատասխան: Յուրաքանչյուր անվանակարգի համար ձևավորվելու է մրցութային հանձնաժողով, որը գնահատելու է առաջադրված հայտերը և ընտրելու է մրցույթի հաղթողին:
Հայտերի նախնական գնահատումից հետո մրցութային հանձնաժողովը կարող է դիմել հավակնորդին` վերջինիս գործունեությունը լուսաբանող տպագիր նյութեր, գրքեր, հրատարակություններ, բրոշյուրներ, տեսաերիզներ, լուսանկարներ և այլն նյութեր տրամադրելու խնդրանքով:
Մրցանակները և մրցանակաբաշխությունը
Մրցանակները հաղթողներին կհանձնվեն 2010 թ. հոկտեմբերին՝ մրցանակաբաշխության եզրափակիչ հանդիսավոր արարողության ժամանակ։
ՀՀ սփյուռքի նախարարություն
Համաշխարհային հայկական կոնգրես








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն