ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Նոր մրցույթ."Դարձիր մեզանից մեկը"

05/02/2010
«Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթը հայտարարում է ստեղծագործական
մրցույթ:

Դրան կարող են մասնակցել մինչև 16 տարեկան այն դպրոցականները, ովքեր սիրում
են գրել, հետաքրքրվում են լրագրությամբ և կցանկանային դառնալ «Արևածաղիկ»
ամսաթերթի ստեղծողներից մեկը:
Պատանի լրագրողների խումբն ընտրվելու է մրցութային կարգով, որը կանցկացվի 2
փուլով: Մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար պետք է ներկայացնել
հետևյալ թեմաներից որևէ մեկով գրված ստեղծագործություն.

1. Երևանյան խճանկար
2. Իմ աղոթքը
3. Դիմանկար
Աշխատանքները խմբագրություն պետք է ներկայացվեն մինչև 2010 թ. մարտի 1-ը:
Մրցույթի երկրորդ փուլը կանցկացվի ամսաթերթի խմբագրությունում` տեղում
հանձնարարված թեմաներով:

Ընտրված խմբի համար «Արևածաղկի» խմբագրությունը կկազմակերպի լրագրության
անվճար դասընթացներ: Դրանք հաջողությամբ ավարտելու դեպքում մասնակիցները
կստանան ավարտական վկայականներ և կընդգրկվեն ամսաթերթի ստեղծագործական
կազմում:

Հասցեն` Կորյունի 19ա, 2-րդ հարկ, «Հույսի կամուրջ» ՀԿ, հեռ.` 56-01-43,
էլ. փոստ` ,


«Արևածաղիկի» մասին կարդացեք նաև մեր բլոգում:
Share |

Կարդացեք այս բաժնում