Այս տարի ևս շարադրության և պաստառների մրցույթները կանցկացվեն միասնական: 2010թ. թեման և՜ շարադրությունների, և՜ պաստառների համար հետևյալն է` ՙԿանայք աշխատանքային միջավայրում՚:
Ո'վ կարող է մասնակցել.
Պաստառների մրցույթին կարող են մասնակցել 6-րդ եւ 7-րդ դասարանների աշակերտներ ու աշակերտուհիներ:
Շարադրությունների մրցույթին կարող են մասնակցել 8-րդ, 9-րդ, 10-րդ եւ 11-րդ դասարանների աշակերտներ եւ աշակերտուհիներ, ինչպես նաեւ 1-ին կուրսի ուսանողներ:
Ի'նչ է պահանջվում մասնակիցներից.
Պաստառներ.
Մասնակիցը կարող է ներկայացնել 8-1/2” X 11” (A4) գծանկար, կոլաժ, էսքիզ կամ գունանկար, որը կարտացոլի մրցույթի թեման` <<Կանայք աշխատանքային միջավայրում>>: Աշխատանքը պետք է արտացոլի, թե ինչպիսի հմտություններ կարող են դրսևորել կանայք աշխատավայրում:
Պաստառը պետք է ունենա վերնագիր:
Շարադրություններ.
Լեզուն` հայերեն, բաղկացած հինգ մասերից: Պետք է արտացոլի հեղինակի կարծիքը, մտորումները, գաղափարները <<Կանայք աշխատանքային միջավայրում>> թեմայի վերաբերյալ:
Նպատակն է` խրախուսել ՀՀ երիտասարդներին` արտահայտել իրենց կարծիքն ու գաղափարները թեմայի առնչությամբ. ինչպես են նրանք ընկալում կնոջը, որպես աշխատուժ:
Շարադրությունները կարող են պարունակել հետեւյալ հարցերի պատասխանները:
- Ո՟ր աշխատանքներն են կնոջ համար հարմար:
- Կա՟ն արդյոք այնպիսի աշխատանքներ, որոնք ավելի հարմար են տղամարդու կամ կնոջ համար:
- Պե՟տք է կինը և տղամարդը վաստակեն հավասար գումար:
- Ինչպիսի ՟ հմտություններ կարող է բերել կինը աշխատանքային միջավայր:
Շարադրությունները պետք է գրվեն ինքնուրույն և հանձնվեն մրցույթի կազմակերպիչներին մինչև հայտերի ընդունման վերջնաժամկետը: Շարադրությունները պետք է գրվեն դպրոցական մեկտողանի տետրի էջին եւ լինեն շարադրության ձեւաչափով: Հեղինակները չպետք է պարզապես մեկ նախադասությամբ պատասխանեն վերոնշյալ հարցերին:
Նկարի և տետրի էջի հակառակ կողմում պարտադիր պետք է ընթեռնելի ձեռագրով նշել մասնակցի անունը, դպրոցը/ուսումնական հաստատւոթյունը, դասարանը/կուրսը, քաղաքը/գյուղը:
Ու՟մ դիմել.
Երևանում` Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցիացիայի գրասենյակ` (010) 580787 հեռախոսահամարով կամ էլ.հասցեով:
Մարզերում` Խաղաղության Կորպուսի Կամավոր Հիթերին` 077217740 հեռախոսահամարով կամ էլ.հասցեով:
Մրցույթի վերջնաժամկետը.
Բոլոր աշխատանքները պետք է հանձնվեն Խաղաղության Կորպուսի կամ ՀԵԿԱ գրասենյակ` մինչև ս.թ. 2010թ. մարտի 26-ը: Աշխատանքները կամփոփվեն հաջորդող շաբաթվա ընթացքում:
Մրցանակնե՟ր.
Ե՜վ պաստառների, և՜ շարադրությունների համար կլինեն 1-ին եւ 2-րդ մրցանակներ:
Ապրիլի 6-ին Երեւանում տեղի կունենա մրցանակաբաշխության արարողություն, որի ժամանակ հաղթողները կստանան իրենց մրցանակները և կայցելեն Մատենադարան:
Այս թեմայով տեսեք նաև`








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն