ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Կայացավ "Կանայք աշխատանքային միջավայրում" գրքույկի և պաստառների շնորհանդես

04/06/2010
link

Բոլոր լուսանկարները >>

04.06.2010, ք. Երևան
Ս.թ. հունիսի 4-ին Մանկական պատկերասրահում տեղի ունեցավ "Կանայք աշխատանքային միջավայրում" թեմայով հրատարակված գրքույկի և պաստառների շնորհանդեսը, որի նախաձեռնողն էր Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան:
Գրքույկը և պաստառները հրատարակվել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ:
2010թ. փետրվարին, Հայաստանի երիտասարդ Կանանց Ասոցիացիան և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը, ՀՀ Կրթության և գիտության նախարարության և Խաղաղության Կորպուսի Հայաստանյան Գրասենյակի Գենդերի և Զարգացման Նախաձեռնության
աջակցությամբ, նախաձեռնեցին "Կանայք աշխատանքային միջավայրում" թեմայով պաստառի և շարադրության մրցույթի իրականացման աշխատանքները:
Մրցույթի նպատակն էր` խրախուսել դպրոցների 6-11-րդ դասարանների աշակերտներին և բուհերի 1-ին կուրսի ուսանողներին` արտահայտել իրենց կարծիքն ու գաղափարները` ինչպես են ընկալում կնոջ դերը աշխատանքային միջավայրում, Հայաստանի Հանրապետությունում:
Մրցույթին ընդհանուր թվով մասնակցեցին ավելի քան 200 երեխաներ և երիտասարդներ, ՀՀ տարբեր վայրերից: Մեծ էր մարզերից մասնակիցների ընդգրկվածությունը: Ե՛վ շարադրությունները, և՛ նկարչական աշխատանքները շատ բազմազան ու բազմաբնույթ էին և արտացոլում էին մրցույթի թեման` ՙԿանայք աշխատանքային միջավայրում՚:
Աշխատանքների գնահատման նպատակով ստեղծվեց հանձնաժողով` ծրագիրը նախաձեռնող կազմակերպությունների ներկայացուցիչների ընդգրկմամբ:
2010թ. ապրիլի 6-ին ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը:
Հունիսի 4-ին Մանկական պատկերասրահում տեղի ունեցած գրքույկի և պաստառների շնորհանդեսին մասնակցում էին ծրագրի նախաձեռնողները, աջակիցները, մրցանակների արժանացած երեխաները, տարբեր դպրոցների ուսուցիչներ և աշակերտներ: Մասնակիցներին իրենց երաժշտական ողջույնն էին բերել "Աստղիկները":



Այս թեմայով տես նաև`
Share |

Կարդացեք այս բաժնում