"Երիտասարդ աղջիկները պետք է գիտակցեն, թե ինչքան կարևոր դեր ունեն հասարակական կյանքում",- կարծում է ՀՀ երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը: Նրա ղեկավարած ասոցացիան, որ գործում է Հայաստանում 2004 թվից ի վեր, նպատակ ունի բարձրացնել կանանց դերը հասարակական կյանքում, խթանել կանանց զբաղվածության մակարդակի բարձրացումը, աջակցել կանանց խնդրիների լուծմանը: Այս առաքելությունը իրականացնելու համար ասոցիացիան իրականացնում է կրթական ծրագրեր, կազմակերպում դասընթացներ, քննարկումներ և այլն: "Ասոցիացիայի կազմակերպած միջոցառումներում մենք տեղեկացնում ենք աղջիկներին իրենց իրավունքների ու պարտականությունների մասին",- համոզված է երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը: Մեր հարցին, թե ինչպես է աջակցում ասոցիացիան Հայաստանում կանանց իրավունքների պահպանմանը և կանանց հանդեպ բռնության դեմ պայքարին Լ. Ասատրյանը պատասխանեց. "Այդ հարցը մեր մանդատի մեջ չի մտնում: Ես՝ որպես կին ու քաղաքացի, իհարկե դեմ եմ բռնությանը, սակայն պետք է նշել, որ նույնիսկ ամենազարգացած երկրներում կատարվում են բռնություններ կանանց հանդեպ": Լ. Ասատրյանի խոսքով, կանանց իրավունքների պահպանմամբ զբաղվում են այլ ՀԿ-ներ. "Մենք փորձում ենք վերացնել բռնության պատճառները: Եթե կանայք լինեն կայացած ու իմանան իրենց իրավունքները, ապա բռնության դեպքերի թիվն էլ կկրճատվի",- կարծում է երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահը:
Աղբյուր








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն