ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Ցուցահանդես-վաճառք՝ կին արտադրողների մասնակցությամբ

28/12/2011
Հետք
16:34, 3 դեկտեմբերի, 2011
«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան» Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպել է ցուցահանդես-տոնավաճառ, որին մասնակցել են հայաստանյան կին արտադրողներ, տեղական և միջազգային կազմակերպություններ, դեսպանություններ:
Երևանի քաղաքապետի աջակցությամբ կազմակերպված ցուցահանդես-տոնավաճառի նպատակն է աջակցել կանանց մշակութային և տնտեսական կյանքի ակտիվացմանը, մարզերում գործազրկության նվազեցմանը և հայկական ձեռաքործի, կիրառական և դեկորատիվ արհեստների զարգացմանը:
Տոնավաճառից ստացված հասույթն ուղղվելու է մարզերում արվեստի և արհեստների խմբակների ստեղծմանը նպաստելուն: «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի» նախագահ Լիլիթ Ասատրյանի խոսքերով՝ այդ խմբակներում ձեռք բերելով հմտություններ' կանայք տնտեսապես ավելի կայուն կլինեն:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է տոնավաճառ, ծանոթացել վաճառքի համար ցուցադրության ներկայացված ապրանքների տեսականուն:

Աղբյուր
Share |

Կարդացեք այս բաժնում