ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Ցուցահանդես-տոնավաճառ` Երևանի քաղաքապետարանում

28/12/2011
«Անկախ նորություն»
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի» Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպած ցուցահանդես-տոնավաճառ։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է տոնավաճառում, ծանոթացել վաճառքի համար ցուցադրության ներկայացված ապրանքների տեսականուն, նաև գնումներ կատարել։
Երևանի քաղաքապետի աջակցությամբ կազմակերպված ցուցահանդես-տոնավաճառին մասնակցել են հայաստանյան կին արտադրողներ, տեղական և միջազգային կազմակերպություններ, դեսպանություններ:
Միջոցառման նպատակը կանանց մշակութային և տնտեսական կյանքի ակտիվացմանը, մարզերում գործազրկության նվազեցմանը և հայկական ձեռաքործի, կիրառական և դեկորատիվ արհեստների զարգացմանն աջակցելն է: Տարոն Մարգարյանը ողջունել է նման միջոցառման կազմակերպումը և վստահություն հայտնել , որ այն հիրավի կարդարացնի իր նպատակը՝ նպաստելով երկրի հասարակական և տնտեսական կյանքում կանանց դերի բարձրացմանը։
Տոնավաճառից ստացված հասույթն ուղղվելու է մարզերում արվեստի և արհեստների խմբակների ստեղծմանը նպաստելուն: «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի» նախագահ Լիլիթ Ասատրյանը նշել է, որ այդ խմբակներում ձեռք բերելով հմտություններ` կանայք տնտեսապես ավելի կայուն կլինեն:
Նախատոնական օրերին համահունչ՝ ցուցահանդես-տոնավաճառում ներկայացվել են նաև Ամանորի թեմատիկայով ապրանքատեսակներ:


Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության հետ
կապերի վարչություն

Աղբյուր
Share |

Կարդացեք այս բաժնում