ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Սկսնակ ձեռներեցների հիմնական դժվարությունն անտեղյակությունն է հարկային օրենսդրությունից

20/02/2012
Lurer.com
«Հայաստանի մարզերում, Մեղրուց մինչև Նոյեմբերյան պատրաստվում ենք ուժեղացնել կին ձեռներեցների համայնքը։ Այսօր ՀՀ նույնիսկ հարևան մարզերի կին ձեռներեցներն անհաղորդակից են»,- նշեց Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը՝ այսօր կայացած ասուլիսի ժամանակ։

Նրա կարծիքով՝ մարզերի տարբեր կին ձեռներեցների միջև փորձի փոխանակումը, փորձառու և սկսնակ ձեռներեցների համագործակցությունը համայնքն ուժեղացնելու գրավականներից են։

«Սկսնակ ձեռներեցների հիմնական դժվարությունն անտեղյակությունն է հարկային օրենսդրությունից։ ՀԵԿԱ-ի նպատակներից է հատուկ դասընթացների միջոցով բարձրացնել պոտենցիալ ձեռներեցների իրազեկվածության մակարդակը՝ մասնավորապես մարզերում»- ընդգծեց բանախոսը։

Սկսնակ ձեռներեցները, նրա համոզմամբ, դժվարանում են նաև իրատեսական բիզնես ծրագրեր կազմելու հարցում։
«ՀԵԿԱ-ն, փորձելով սատարել կին ձեռներեցի, օրինակ, առաջարկելով իրատեսական բիզնես ծրագիր, ընդլայնել է Եղեգնաձորի համայնքի բնական հյութեր արտադրող ընկերության գործունեությունը»,- փաստեց Լ. Ասատրյանը։

Աղբյուր
Share |

Կարդացեք այս բաժնում