ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Հայ կին ձեռներեցները համախմբվում են

20/02/2012
Zham.am
Գործարարության ոլորտում կանանց մասնակցությունը խթանելու նպատակով Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ-ն, որը հիմնադրվել է 2004թ, իրականացնում է «Կանանց ձեռներեցության զարգացումը ՀՀ-ում» ծրագիրը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԵԿԱ-ի նախագահ Լիլիթ Ասատրյանը:

Բանախոսը նշեց, որ այդ ծրագիրը նախատեսված է տնտեսության տարբեր տեսակներ և ճյուղեր ներկայացնող կին ձեռներեցների համար և նրանց կհամախմբի մեկ ցանցի շրջանակներում: Դրա շրջանակներում կլինեն հանդիպումներ, քննարկումներ, կին ձեռներեցների էլեկտրոնային կայքի ստեղծում, խորհրդատվական ծրագրեր և այլն:

Լիլիթ Ասատրյանը կարևորեց փոքր և միջին ձեռներեց կանանց ներգրավվածությունը հասարակությունում` շեշտելով, որ մեր երկրում գործազուրկների 70 տոկոսը կանայք են:

Աղբյուր
Share |

Կարդացեք այս բաժնում