Առաջին լրատվական
«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան» հիմնադրվել է դեռևս 2004 թվականին և նպատակ ունի խթանելու կնոջ դերի բարձրացումը մի շարք ոլորտներում:
Այսօր կայացած մամլո ասուլիսում ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը խոսեց կնոջ դերի և այն միջոցառումների մասին, որոնք իրենք են իրականացրել և պատրաստվում են իրականացնել. «Այսօր կանայք քիչ են ներգրավված հասարակական, քաղաքական, կրթական, տնտեսական և այլ ոլորտներում: Մենք փորձում ենք լուծել այն բոլոր խոչընդոտները, որոնք խանգարում են կնոջ դերի բարձրացմանը ՀՀ-ում»:
Կանանց տնտեսական մասնակցությունը խթանելու նպատակով ՀԵԿԱ-ն իրականացնում է «Կանանց ձեռներեցության զարգացում ՀՀ-ում» ծրագիրը: Այն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ: Ծրագիրը ներառում է հանդիպումներ, քննարկումներ կին ձեռներեցների շրջանում, խրախուսական միջոցառումներ և այլն: Ըստ Լիլիթ Ասատրյանի՝ ասոցիացիան աշխատում է իրենց ծրագրերը տարածել հանրապետության ողջ տարածքում, որպեսզի ավելի արդյունավետ լինի իրենց գործունեությունը: Նա նաև ասաց, որ շուտով տեղի կունենա «Կանայք ձեռներեցության մեջ» կայքի շնորհանդեսը:
Կանանց դերը տնտեսական ոլորտում խթանելու համար ասոցիացիան և ՕՔՍՖԱՄ կազմակերպությունը կազմակերպում են «Սննդի ոլորտի կին հերոս» մրցույթը: Նպատակն է խրախուսել գյուղատնտեսության ոլորտում հաջողության հասած կին ձեռներեցներին: Մրցույթի վերջնաժամկետն է ս.թ. փետրվարի 15-ը, իսկ մրցույթի մրցանակաբաշխությունը կկայանա մարտի 8-ին:
Աղբյուր








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն