ՀՀ Կին ձեռներեցների ցանց

«Կին- հերոս՝ գյուղատնտեսության ոլորտում»

19/03/2012
Womennet.am
Մարտի 8-ին, Երևանում՝ «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ «Օքսֆամ-ՄԲ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից հայտարարված` «Գյուղամթերքների արտադրության ոլորտի կին հերոս» մրցանակաբաշխությունը:
Մրցույթին մասնակցելու համար հայտ էին ներկայացրել 100-ից ավելի կանայք` Հայաստանի գրեթե բոլոր մարզերից: Տարիքային սահմանափակում չկար, ամենատարեց մասնակիցը – 76 տարեկան էր, իսկ ամենա երիտասարդը՝ 19 տարեկան:

Ի դեպ, հայտեր էին ներկայացրել ոչ միայն Օքսֆամի շահառուները, անհատ ձեռներեցներից շատերը նոր բացահայտում էին մրցույթի կազմակերպիչների համար:

Մրցույթի մասնակիցներից 11-ը արժանացան մրցանակների, ևս 6-ը խրախուսական շնորհակալագրեր ստացան: Թեպետ բոլոր այն կանանց, ովքեր հայտ էին ներկայացրել՝ պատմելով իրենց անցած ճանապարհի և արված աշխատանքի մասին, արդեն իսկ կարելի է դժվարությունների դեմ պայքարում կին հերոսներ համարել:

Շնորհավորում ենք «Գյուղամթերքների արտադրության ոլորտի կին հերոս» կոչմանն արժանացած բոլոր կանանց.
  • Սառա Ալիշանյան-Արարատի մարզ, գ. Գինեվետ
  • Վերա Գրիգորյան-Արագածոտնի մարզ, գ. Օշական
  • Սաթենիկ Ղազարյան-Կոտայքի մարզ, գ. Արամուս
  • Հայկանուշ Ենոքյան-Արմավիրի մարզ, գ. Ակնաշեն
  • Արմինե Ասուլյան-Լոռու մարզ, գ. Լոռի Բերդ
  • Արմենուհի Ստեփանյան- Սյունիքի մարզ, գ. Դարբաս
  • Ալվարդ Շահնազարյան- Գեղարքունիքի մարզ, գ. Թթուջուր
  • Էմմա Հակոբյան- Տավուշի մարզ, գ. Գանձաքար
  • Աիդա Ավետիսյան-Շիրակի մարզ, գ. Ամասիա
  • Նաիրա Մնացականյան-Վայոց Ձորի մարզ, գ. Հերմոն
  • Գայանե Պետրոսյան-Տավուշի մարզ, գ. Ակնաղբյուր
Շնորհավորում ենք նաեւ խրախուսական պատվոգրեր ստացած կանանց.
  • Շաղիկ Մխիթարյանը (Տավուշի մարզ, գ. Ակնաղբյուր),
  • Ջավահիր Դալլաքյանը (Լոռու մարզ, ք. Շամլուղ),
  • Աղունիկ Հազրյանը (Շիրակի մարզ, գ. Արեգնադեմ),
  • Ռիմա Սիմոնյանը (Արարատի մարզ, գ. Արևշատ),
  • Սուսաննա Մովսիսյանը (Արարատի մարզ, գ. Շահումյան),
  • Նարինե Մկրտչյանը (Վայոց Ձորի մարզ, գ. Արենի),
  • «Լուսաբեր» կանանց կոմիտե (Արարատի մարզ, գ. Նիզամի):
Աղբյուր
Share |

Կարդացեք այս բաժնում