ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Կանանց տոնին կկայանա «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս» մրցանակաբաշխությունը

19/03/2012
Henaran.am
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի ջանքերով մարտի 8-ին անց է կացվելու «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս» մրցույթի մրցանակաբաշխությունը, որը ուղեկցվելու է գյուղատնտեսության ոլորտի հերոս կանանց մասին պատմող ֆիլմի եւ գրքույկի շնորհանդեսով:

«Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս» մրցույթի նպատակն է` խրախուսել ՀՀ-ում գյուղատնտեսության եւ ֆերմերային տնտեսության ոլորտներում գործունեություն ծավալող եւ հաջողության հասած կանանց, որոնց հաջողվել է իրենց գործունեության արդյունքում իրականացնել դրական փոփոխություններ եւ նպաստել տեղական համայնքի/համայնքների կայուն զարգացմանը:

«Սննդի ոլորտի կին հերոս» մրցանակաբաշխությունը միջոց է` բացահայտելու այն կանանց, ովքեր գործունեություն են ծավալում սննդի արտադրության (գյուղատնտեսություն, ֆերմերային տնտեսություն) ոլորտում` այսպիսով համայնքի կայուն զարգացման մասը կազմելով, ներկայացնելու կին գյուղատնտեսների եւ ֆերմերների` դրական փոփոխությունների բերած/բերող գործունեությունը, ինչպես նաեւ դժվարությունները հաղթահարելու հաջողված օրինակները, խրախուսելու էկոլոգիապես մաքուր սնունդ արտադրող այն կանանց, ովքեր բացառիկ եւ օրինակելի ներդրում են կատարել/կատարում իրենց ընտանիքների եւ համայնքների զարգացման ուղղությամբ: Մրցույթին կարող են մասնակցել կանայք բոլոր մարզերից:

Միջոցառումը կանցկացվի մարտի 8-ին, ժամը 13.00-ին «Կոնգրես» հյուրանոցում (հասցեն` Երեւան, Իտալիայի 1):

Մրցանակաբաշխությունից եւ շնորհանդեսից հետո կկազմակերպվի մրցույթին մասնակցող մարզերից ժամանած կանանց կողմից արտադրված գյուղմթերքների ցուցահանդես (ժ.14.00-16.00): Մուտքն ազատ է:

Henaran.am-ին հաղորդում են Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի մամլո գրասենյակից


Աղբյուր
Share |

Կարդացեք այս բաժնում