Ankakh.am
«Կանանց ձեռներեցության զարգացումը ՀՀ-ում» ծրագիրը համախմբել է տնտեսության տարբեր ճյուղեր ներկայացնող հարյուրից ավելի կին ձեռներեցների: «Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանն ասաց, որ ծրագիրը ներառում է հանդիպումներ, քննարկումներ, կին ձեռներեցների էլեկտրոնային կայքի ստեղծում, կին ձեռներեց դեսպանների համակարգի ստեղծում եւ այլն: «Անհրաժեշտ է կին ձեռներեցի կերպարը հասանելի դարձնել հասարակությանը: Այս նպատակով կապ է ստեղծվում կայացած ու սկսնակ կին ձեռներեցների միջեւ` փորձի փոխանակման նպատակով»,- ասաց ասոցիացիայի նախագահը:
Ասատրյանը նշեց, որ բոլոր մարզերից կանանց հետաքրքրությունը մեծ է եւ սկսում է աճել:
Շուտով կկազմակերպի «Կանայք ձեռներեցության մեջ» հայկական կայքի ստեղծումը:
«Կանանց ձեռներեցության զարգացումը ՀՀ-ում» ծրագիրն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ:
Ծրագրին մասնակցելու համար ասոցիացիան ոչ մի սահմանափակում չի դնում, քանի որ սա լավ միջոց է խրախուսելու կանանց մասնակցությունը տնտեսության զարգացմանը:
Աղբյուր








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն