Henaran.am
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան /ՀԵԿԱ/-ն, հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը և աշխատելով ՀՀ-ում երիտասարդ կանանց դերի բարձրացման ուղղությամբ, շարունակում է իրականացնել մի շարք ծրագրեր:
Հերթական ծրագիրը` «Կանանց ձեռներեցության զարգացումը ՀՀ-ում», որն իրականացվում է ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ, նպատակ ունի խթանել կանանց տնտեսական մասնակցությունը: Այսօր այս մասին «Հենարան» ակումբում հայտարարեց կազմակերպության նախագահ Լիլիթ Ասատրյանը:
Ծրագիրը նախատեսված է տնտեսության տարբեր տեսակներ եւ ճյուղեր ներկայացնող կին ձեռներեցների համար: Այն համախմբում է կին ձեռներեցներին մեկ ցանցի շրջանակներում` կազմակերպելով հանդիպումներ, քննարկումներ, տրամադրում խորհրդատվական ծրագրեր, խրախուսական միջոցառումներ և այլն:
«Մեր ուշադրության կենտրոնում է փոքր և միջին բիզնեսը, քանի որ Հայաստանում տնտեսությունը կայուն պահողը փոքր ու միջին բիզնեսն է: Ցավոք, այդ ոլորտն իր արժանի տեղը դեռ չի գտել, այդ առումով մենք բոլորս անելիք ունենք»,- նշեց ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանը: Նա նկատեց, որ այսօր Հայաստանում գրանցված գործազուրկների 70 տոկոսը կանայք են: Այդ առումով կարևոր է հատկապես կանանց ներգրավվածությունը մանր ու միջին ձեռներեցությանը:
«Վերջին շրջանում կանայք ակտիվացել են ու գիտակցում են, որ ձեռքերը ծալած նստելով` բան դուրս չի գա, և ոչ ոք չի գա ու ասի.«Ես գիտեմ, որ դու գործազուրկ ես, առաջարկում եմ քեզ այսինչ գործը»: Կանայք գիտակցում են, որ եթե չկա աշխատանք, ուրեմն պետք է ստեղծել սեփական փոքր տնտեսությունը, որն էլ կբերի զբաղվածություն ոչ միայն իր, այլ նաեւ մի քանիսի համար»,- ասաց Լիլիթ Ասատրյանը:
Նրա խոսքով` փոքր և միջին բիզնեսում ներգրավված կանայք, իհարկե, ունենում են խնդիրներ, հիասթափություններ, սակայն սկսնակ և փորձառու կին ձեռներեցները կարող են միմյանց խորհուրդներ տալ, վեր հանել դրական օրինակները կամ դառը փորձը:
«Կինը կոտրվող չէ , այլ` ամուր և առաջ գնացող: Իհարկե շատ դժվարություններ են լինելու սկսնակ կին ձեռներեցների ճանապարհին, բայց պետք է համառ լինել ու առաջ գնալ»,- համոզմունք հայտնեց Լիլիթ Ասատրյանը:
Նա նշեց, որ ՀԵԿԱ-ն ՕՔՍՖԱՄ կազմակերպության հետ համատեղ իրականացնում է «Սնդի ոլորտի կին հերոս» մրցույթը, որի նպատակն է` խրախուսել ՀՀ-ում գյուղատնտեսության և ֆերմերային տնտեսության ոլորտներում գործունեություն ծավալող և հաջողության հասած կանանց: Մրցույթին մասնակցելու համար հայտերի վերջնաժամկետն է ս.թ. փետրվարի 15-ը:
Աղբյուր








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն