Emedia.am
Հայաստանում պետք է խթանել կնոջ ներգրավվածությունը տնտեսական, մշակութային, քաղաքացիական և քաղաքական ոլորտներում: Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց «Կանանց ձեռներեցության զագացումը ՀՀ-ում» ծրագիրը:
«Այս պահին Հայաստանում կանանց ակտիվությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում բավարար չէ: Մենք ամենաառաջնայինը համարում ենք տնտեսական ոլորտը, քանի որ գաղտնիք չէ, որ մեր կանանց վրա այսօր ընկած է նաև որոշակի պատասխանատվություն: Մեր նպատակն է օգնել կանանց ձեռներեցության զարգացմանը, այս ձևով մենք հնարավորություն կունենանք ավելի կայուն հասարակության և ընտանիքի մոդելի անցման»:
«Կանանց ձեռներեցության զագացումը ՀՀ-ում» ծրագիրն արդեն բացահայտել է Հայաստանի անգամ ամենահեռավոր մարզերի կին ձեռներեցներին, Լիլիթ Ասատրյանն ընդգծեց, որ իրենց հիմնական խնդիրն է կանանց օգնել: Ձևավորվելու է ձեռներեց կանանց ցանց, որտեղ վեր են հանվելու խնդիրներ, քննարկվելու են, ստեղծվելու խորհրդատվական մարմին:
Աղբյուր
Հոդվածը ռուսերեն տարբերակով հասանելի է [b]այստեղ/b]:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն