ՀՀ Կին ձեռներեցների ցանց

ՀԵԿԱ-ն` Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների մասնակից

08/08/2013
linklinklinklinklinklinklinklinklinklinklinklink

Բոլոր լուսանկարները >>

2013թ. մայիսի 25-ին, 26-ին, 29-ին և 30-ին Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) մասնակցեց Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Իջևանում Եվրոպայի օրվան նվիրված ու ԵՄ ավտոբուսի շրջայցի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին:
Մասնակցելով միջոցառումների շրջանակներում կազմակերպված տեղեկատվական ցուցահանդեսներին` ՀԵԿԱ-ն այցելուներին ներկայացրեց իր կողմից Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» և «Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով» ծրագրերը, բաժանեց վերոնշյալ ծրագրերի վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ և տեղեկացրեց նախատեսվող միջոցառումների մասին:
«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից` Եվրամիության ֆինանսավորմամբ: Ծրագրի գործընկերներն են CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը:
Ծրագրի նպատակն է` խթանել Լոռու մարզի կանանց սոցիալ-տնտեսական կարողությունների զարգացումը` այսպիսով նպաստելով կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը: «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում մշակվելու են համայնքային զարգացմանը նպաստող տեղական տնտեսական ծրագրեր, կազմակերպվելու են մարզի կանանց շրջանում ձեռներեցությունը խթանող ուսումնական և տեղեկատվական դասընթացներ, քննարկումներ, ինչպես նաև ծրագրի շահառուներին տրամադրվելու է ֆինանսական աջակցություն` ՀՀ Լոռու մարզում համայնքների զարգացմանը նպաստող ձեռնարկատիրական ծրագրերի իրականացման համար:
Ծրագրի տևողությունը 3 տարի է` 2013թ. մայիսից մինչև 2016թ. մայիսը: Ծրագրի բյուջեն կազմում է 768.357, 95 եվրո:
«Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով» ծրագիրը 2012թ.- ից ի վեր իրականացվում է Հայաստանում` Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի, Հարավային Ուկրաինայում (Հերսոն, Նիկոլաև, Օդեսա և Ղրիմ)` «Տոտեմ» երիտասարդական նախաձեռնությունների Հերսոնյան կենտրոնի և «CCC ստեղծագործական կենտրոն» բարեգործական հիմնադրամի և Վրաստանում` «Դրոնի» ասոցիացիայի կողմից` Եվրամիության ֆինանսավորմամբ:
Ծրագրի նպատակն է` ավանդական մշակութային ժառանգության հիման վրա խրախուսել և տարածել մշակութային և ստեղծարար նորարար լավագույն օրինակները, ինչպես նաև թանգարանների հետ համագործակցության գործընթացում ընդգրկել հասարակական կազմակերպություններին, ստեղծագործ միավորումներին և անհատ հեղինակներին` թանգարաններին նոր կյանք հաղորդելու, նոր այցելուներ ապահովելու և հանրության համար ավելի բաց ու գրավիչ դարձնելու համար:
Share |

Կարդացեք այս բաժնում