ՀՀ Կին ձեռներեցների ցանց

ԵՄ ավտոբուսի շրջայցի ֆոտոօրագիր. Շիրակ, Լոռի և Տավուշ

30/09/2013
eucentre.am
ԵՄ ավտոբուսի երբևէ առաջին շրջայցը մայիսի 26-31-ն ընդգրկեց Շիրակը, Լոռին և Տավուշը: Շրջայցը կազմակերպել էր Երևանում ԵՄ կենտրոնը: ԵՄ ավտոբուսի շրջայցը մեկնարկեց մայիսի 26-ին, Գյումրիում` Եվրոպայի օրվա տոնակատարության հետ միասին: Այն այդտեղից շարունակվեց տարածաշրջանային այլ ավաններ` կանգ առնելով Գյումրիում, Ախուրյանում, Ազատանում, Մարալիկում, Իջևանում, Վանաձորում, Սպիտակում, Դիլիջանում, Նոյեմբերյանում և Օձունում:

Շրջայցի ընթացքում տեղացիները հնարավորություն ունեին ավելին իմանալու Եվրոպական միության մասին` հարցաշարերի, խաղերի ու փոքրիկ բեմականացումների միջոցով, որ ներկայացրեցին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները: Յուրաքանչյուրը կարող էր մասնակցել վիճակախաղին`հետաքրքրական մրցանակներ շահելու հնարավորությամբ, ինչը կորոշվի հունիսի կեսերին Երևանում ԵՄ կենտրոնում տեղի ունենալիք վիճակահանությամբ: Հաղթողների մասին կտեղեկացնենք այս կայքում:

Օրագիրն ընթերցելու համար խնդրում ենք սեղմել նկարների տակ գտնվող տողը, և դուք կարող եք բացահայտել, թե ինչ էր անում ԵՄ ավտոբուսը Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում: Այդուհանդերձ, սա Հայաստանում ԵՄ ավտոբուսի մասին ամբողջ պատմությունը չէ: Այն կրկին կհայտնվի ճանապարհներին` «շարժական տեղեկատվական կենտրոնը» հասցնելու Հայաստանի մյուս բոլոր մարզերի ավաններն ու գյուղերը: Եմ ավտոբուսի հաջորդ շրջայցը տեղի կունենա 2013-ի սեպտեմբերին:

ԱՂԲՅՈՒՐ
Share |

Կարդացեք այս բաժնում