nt.am
Հոկտեմբերի 14-ին ժամը՝ 13.00-ին «Նոյյան Տապան» Լրատվական կենտրոնի մամուլի սրահում կայացավ հանդիպում «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս-2013» մրցույթի մասնակիցների հետ, որոնք ֆերմերային գործունեություն են ծավալում Տավուշում և Վայոց Ձորում գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվների շրջանակներում:
Թեմայի վերաբերյալ.
«Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս-2013» մրցույթի նպատակն է խրախուսել ՀՀ-ում գյուղատնտեսության և ֆերմերային տնտեսության ոլորտներում գործունեություն ծավալող և հաջողության հասած կանանց, որոնց հաջողվել է իրականացնել դրական փոփոխություններ և նպաստել տեղական համայնքի կայուն զարգացմանը:
Մրցույթի մասնակիցները Օքսֆամի կողմից հիմնադրած գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվների ակտիվ անդամներն են:
«Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս» ծրագիրն ու մրցանակաբաշխությունն իրականացվում է արդեն երրորդ անգամ` Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ՕՔՍՖԱՄ-ի կողմից
Օքսֆամի “ԱՃԵՑՆԵՆՔ” /GROW/ համաշխարհային քարոզարշավի շրջանակներում:
Ասուլիսին ներկա են եղել հետեւյալ լրատվամիջոցները
1. Հ2 հեռուսաընկերություն
2.NT.am
3.Mardik.am
4.Henaran.am
5.Nyut.am
6.Ա1+հեռուսաընկերություն
ԱՂԲՅՈՒՐ








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն