Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) գրասենյակում կայացավ ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամների հերթական հանդիպումը, որի ընթացքում մասնակիցները սահմանեցին ցանցի` առաջիկա ամիսների գործողությունների ու նախաձեռնությունների պլանը, քննարկեցին ՀՀ Կին ձեռներեցների ցանցի ակտիվացմանն ու հզորացմանն ուղղված հարցեր: Հանդիպման շրջանակներում տեղի ունեցավ նաև «Ռազմավարական պլանավորում և ցանցային համագործակցություն» թեմայով ներածական դասընթացը:
ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամների հաջորդ հանդիպումը տեղի կունենա ս.թ. մարտի 22-ին, ժամը 11:00-ին` ՀԵԿԱ գրասենյակում: Մասնակցությունը հաստատելու համար զանգահարել ՀԵԿԱ գրասենյակ` 010/94 58-07-87 հեռախոսահամարներով կամ գրել info@aywa.am էլ. հասցեին:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն