ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Լոռեցի կանայք սեփական բիզնես կունենան

30/04/2014
armnewstv.am
500-ից 5000 եվրո դրամաշնորհ ստացած 6 կանայք կզարգացնեն սեփական բիզնեսը:

500-ից 5000 եվրո`սեփական բիզնեսը զարգացնելու համար: Լոռվա 6 գործարարուհիներ «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շնորհիվ դրամաշնորհներ ստացան: Դրամաշնորհը շահած գործարար կանայք Շնող, Թեղուտ, Ախթալա և Ճոճկան համայնքներից են: Թեղուտի բնակիչ Վարդուհի Դելիկյանը պատրաստվում է մոմաթերթ արտադրել, տարածաշրջանում մեղվաբուծությունը զարգացած է, բայց մարզում մոմաթերթ չեն արտադրում: Սկսնակ գործարարը վստահ է` իր բիզնեսը հաջողություն կունենա: Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան գործարար կանանց աջակցության ծրագիրը Լոռու մարզում կավարտի երկու տարուց: Կազմակերպության ղեկավարը համոզված է, որ ծրագիրը կզարգացնի կանանց տնտեսական կարողությունները և կբարելավի սոցիալ-տնտեսական վիճակը: Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան ծրագիրն իրականացնում է Եվրամիության ֆինանսավորմամբ:

ԱՂԲՅՈՒՐ
Share |

Կարդացեք այս բաժնում