el.am
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում տեղի է ունեցել Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կազմակերպած բարեգործական ընթրիքը: Ասոցիացիայի հիմնադրման 10-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում անցկացված այս բարեգործական ընթրիքի նպատակն էր՝ միջոցներ հայթայթել հանրապետության մարզերում բնակվող և սոցիալապես անապահով կանանց ու նրանց ընտանիքների համար: Երեկույթի ընթացքում տեղի ունեցավ «Կանայք բարձրության վրա-5165» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում մրցանակներ հանձնվեցին ամենատարբեր բնագավառներում գործունեություն ծավալած կանանց: Միջոցառումն ուղեկցվեց համերգային ծրագրով: Երեկույթի հյուրերի շարքում էին գործարարներ, պաշտոնատար անձինք, հասարակական-քաղաքական, մշակույթի, կրթության և այլ բնագավառների ներկայացուցիչներ, ինչպես նաև պատվիրակներ դիվանագիտական կառույցների ու միջազգային կազմակերպությունների կողմից:
ԱՂԲՅՈՒՐ








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն