kamoblog.tv
Այսօր Մարիոթ Արմենիա հյուրանոցի «Արարատ» սրահում տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի բարեգործական ընթրիքը: ՀԵԿԱ-ի գործունեության 10-ամյակի շրջանակներում կազմակերպվող այս միջոցառման նպատակն էր միջոցներ հայթայթել մարզերում բնակվող և կարիքի մեջ գտնվող կանանց ու նրանց ընտանիքներին աջակցության ձեռք մեկնելու համար: Միջոցառումն ուղեկցվեց համերգային ծրագրով, ինչպես նաև կազմակերպվեց բարեգործական աճուրդ, վիճակահանություն, խաղարկվեցին մի շարք նվերներ, տեղի ունեցավ ՀԵԿԱ-ի «Կանայք բարձրության վրա-5165» մրցանակաբաշխությունը: Երեկոյի հյուրերի ցանկում էին տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող հայտնի գործիչներ՝ գործարարներ, կրթության, մշակույթի, հասարակական-քաղաքական, պետական ոլորտի, դիվանագիտական կառույցների, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ԱՂԲՅՈՒՐ








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն