ՀՀ Կին ձեռներեցների ցանց

ՀԵԿԱ-ն` ՀՀ վարչապետի «Լավագույն կին գործարար-2016թ.» մրցանակաբաշխությանը

29/06/2016
 
Հունիսի 29-ին կայացավ ՀՀ վարչապետի «Լավագույն կին գործարար 2016թ.» մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխության հիմնական նպատակներն են Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման բնագավառում կանանց ձեռնարկատիրական գործունեության և նախաձեռնողականության խրախուսումը, տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումներն ըստ արժանվույն գնահատումը և սատարումը: Միջոցառումն անցկացվում է 2012 թվականից:
Մրցանակաբաշխությունն անցկացվում է 6 անվանակարգերում.
  • «Լավագույն կին գործատու»
  • «Լավագույն կին նորարար»
  • «Կին գործարարի լավագույն ապրանքանիշ»
  • «Լավագույն երիտասարդ կին գործարար»
  • «Լավագույն սկսնակ կին գործարար»
  • «Լավագույն արտահանող կին գործարար»
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամները ևս առաջադրվել և հաղթող են ճանաչվել հետևյալ անվանակարգերում.
  • «ԿԻՆ ԳՈՐԾԱՐԱՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՊՐԱՆՔԱՆԻՇ» ՀՀ ՄԱՐԶԵՐ՝ Թամարա Մատինյան
«Համով Խորտիկ», Լոռու մարզ, ք. Ստեփանավան: Գործունեության ոլորտը` մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրություն:
  • «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐՏԱՀԱՆՈՂ ԿԻՆ ԳՈՐԾԱՐԱՐ» ՀՀ ՄԱՐԶԵՐ՝ Գայանե Ղազարյան
Արագածոտնի մարզ, գ. Աղձք: Գործունեության ոլորտը`չրերի արտադրություն:

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան խրախուսական մրցանակ հանձնեց Անի Խաչատրյանին («Ինա էքսպո» ՍՊԸ, գործունեության ոլորտը` սրճարանային ծառայություն և փոքրիկ թխվածքների արտադրություն:)

ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամ Հասմիկ Պետրոսյանը («ԼՕԼՕ» մանկապարտեզ-նախակրթարանը) խրախուսական մրցանակի արժանացավ ADB կողմից:
Share |

Կարդացեք այս բաժնում