Մայիսի 15-ին տեղի ունեցավ “Երիտասարդական մասնակցություն. դասընթացների և ծրագրերի իրականացման ձեռնարկի” շնորհանդեսը:
“Երիտասարդական մասնակցություն. դասընթացների և ծրագրերի իրականացման ձեռնարկը” մշակվել և հրատարակվել է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ:
Շնորհանդեսին ներկա էին հյուրեր ՀՀ պետական համակարգից, հասարակական և միջազգային կազմակերպություններից, ինչպես նաև ուսանողներ, երիտասարդներ:
Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը, ով, ներկայացնելով ձեռնարկի նպատակն ու ստեղծման պատմությունը, նշեց, որ մեր երկրում երիտասարդական մասնակցությունը դեռևս հանդիսանում է լրջագույն հիմնախնդիր, և “Երիտասարդական մասնակցություն. դասընթացների և ծրագրերի իրականացման ձեռնարկը” կարող է իր կարևոր տեղն ունենալ այդ խնդրի լուծման գործում:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Թոմաս Միթնախտը իր խոսքում նշեց երիտասարդական մասնակցության կարևորության մասին և հույս հայտնեց, որ ձեռնարկը կնպաստի ՀՀ-ում երիտասարդական մասնակցության մակարդակի բարձրացմանը:
Իրենց ելույթներում ձեռնարկի գաղափարը կարևորեցին ու այդ առիթով երիտասարդներին ու ներկաներին շնորհավորեցին ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը, Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի նախագահ Արամ Սուքիասյանը, Կանադայի գործադիր ծառայությունների կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը, Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը:
“Երիտասարդական մասնակցություն. դասընթացների և ծրագրերի իրականացման ձեռնարկում” բազմակողմանիորեն քննարկվում են երիտասարդական մասնակցության, դրա նշանակության, սկզբունքների, մակարդակների և մի շարք այլ խնդիրներին առնչվող հարցեր:
Ձեռնարկն ունի նաև երիտասարդական մասնակցության խթանման գործնական շեշտադրում:
Ձեռնարկը կոչված է լրացնելու երիտասարդության մասնակցության խնդրի վերաբերյալ ուսուցողական նյութերի առկա բացը և նախատեսված է տարբեր մակարդակներում ակտիվ մասնակցություն դրսևորող երիտասարդների, հասարակական կազմակերպությունների անդամների, դասընթացավարների, հետազոտողների, փորձագետների և ընթերցող լայն հասարակայնության համար:
Ձեռնարկն անդրադառնում է ՀՀ-ում երիտասարդական մասնակցության հիմնախնդիրներին, սահմանում է դրանց լուծման ուղիները:
Ձեռնարկի չորս գլուխները ներկայացնում են երիտասարդական մասնակցության հիմունքները, երիտասարդական քաղաքականության սկղբունքները, երիտասարդական մասնակցությունը միջազգային իրավական համատեքստում, երիտասարդական մասնակցության գործընթացի ռազմավարական պլանավորումը, իրականացումը, մոնիթորինը և գնահատումը:
Ձեռնարկը ոչ միայն պարունակում է տեսական նյութ, այլև առաջարկություններ է անում երիտասարդության ոլորտի ներկայացուցիչներին և հարցադրումներ ու գործնական հանձնարարություններ է ներկայացնում ընթերցողին:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն